ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Ա1+»-ի գործով Եվրոպական դատարանի վճռի կապակցությամբ
2008 թվականի հունիսի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարածեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության` «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ի եւ նրա նախագահ Մեսրոպ Մովսիսյանի հայցի վերաբերյալ իր որոշումը: Եվրոպական դատարանը վճռել է, որ խախտվել է հեռուստաընկերության` տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու ազատության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
2002 թվականից բազմաթիվ մրցույթների մասնակցած «Մելտեքս» ՍՊԸ-ին («Ա1+» հեռուստաընկերությանը) հեռարձակման լիցենզիա չտալն, այսպիսով, համարվել է Հայաստանի կողմից իր միջազգ ային պարտավորությունների խախտում: Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում հանրապետության իրավասու մարմիններին` չսահամանափակվել Եվրոպական դատարանի որոշմամբ նախատեսված դրամական փոխհատուցումը վճարելով, այլ ՀՀ օրենսդրությանը համապատասխան անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել հեռուստաընկերությանն անհապաղ եթեր վերադառնալու հնարավորություն ընձեռելու համար: Միայն Հայաստանի շխանությունների կողմից «Ա1+»-ի նկատմամբ թույլ տված անարդարությունն ընդունելն ու այն վերացնելու գործնական քայլերը կարող են վկայել ժողովրդավարական արժեքների եւ միջազգ ային իրավական նորմերի նկատմամբ մեր պետության հարգ անքի մասին:
Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտորեն ապացուցեց հեռարձակմանն առնչվող ՀՀ օրենսդրության անհամապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչի մասին վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարել է Երեւանի մամուլի ակումբը: Հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2008 թվականի ապրիլի 17-ի 1609 բանաձեւի առաջարկությունները, երկրի լրագրողական հանրության պահանջները, ինչպես նաեւ այն հանգ ամանքը, որ արդեն այս տարի պետք է հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման նոր մրցույթներ հայտարարվեն` մենք Հայաստանի Ազգ ային ժողովին կոչ ենք անում անհապաղ սկսել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքների ու նորմատիվ ակտերի բարեփոխումները: Անհրաժեշտ է, որ առաջիկա ամիսների ընթացքում ձեւավորվեն հեռարձակման ոլորտի կարգ ավորման համար անհրաժեշտ նոր իրավական պայմաններն ու ընթացակարգ երը:
Հայաստանում խոսքի ազատության համար պակաս կարեւոր չեն նաեւ օրենքների համարժեք կիրառումն ու իրականացումը: Այս կապակցությամբ մենք շարունակում ենք պնդել մեր պահանջը` միջոցներ ձեռնարկել այն անձանց ու կառույցների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ՀՀ նախագ ահի 2008 թվականի ընտրությունների նախաշեմին, դրանց ընթացքում եւ հետընտրական շրջանում օրենսդրության խախտումների համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2008 թ. մարտի 8-ի որոշման մեջ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի ապրիլի 25-ին տարածած արտահերթ զեկույցում, ԶԼՄ-ների բազմաթիվ հաղորդագ րություններում ու հասարակական կամակերպությունների հայտարարություններում նման խախտումների շատ օրինակներ կան, սակայն դրանք բոլորն էլ անհետեւանք են մնացել:
Հուսով ենք, որ «Ա1+»-ի գ ործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը սթափեցնող ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների վրա, կօգ նի նրանց հասկանալու, որ հնարավոր չէ ապրել քաղաքակիրթ ընկերակցության մեջ եւ արհամարհել նրա նորմերը` սպառնալիքի տակ դնելով երկրի ու նրա ժողովրդի միջազգ ային վարկը: