Հունիսի 29, 2004

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2004թ. ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների դեմ բռնարարքների վերբերյալ գործով դատավարության կապակցությամբ 

2004 թվականի հունիսի 10-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների դեմ բռնարարքներ կատարած երկու անձանց դատապարտեց տուգանքի` 100 հազարական դրամի չափով: Դատավարությունը վերածվեց ֆարսի: Մենք չենք կարող այլ անուն տալ, քանի որ եւ նախաքննությունը, եւ դատավարության ընթացքը, եւ դատավճիռը տարակուսանք ու վրդովմունք են առաջացնում: Նախ` գործը հարուցվել էր Քրեական օրենսգ րքի միայն 185 հոդվածի («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») առաջին մասով, մինչդեռ պետք է որ մեղադրանք առաջադրվեր նաեւ 164 («Լրագրողի մասնագ իտական օրինական գ ործունեությանը խոչընդոտելը») հոդվածով. ապրիլի 5-ին լրագրողների հանդեպ կատարված բռնությունները պարունակում են ՀՀ Քրեական օրենսգրքի այդ երկու հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ: Հետեւաբար, պետք է կիրառվեր ՀՀ Քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածը («Հանցագ ործությունների համակցություն»), ինչը չի կատարվել նախաքննություն իրականացնող մարմնի կողմից: Դատարանն էլ  չուղղեց նախաքննության սխալը եւ գործը չուղարկեց լրացուցիչ քննության:

Ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանը ցանկություն անգամ չդրսեւորեցին պաշտպանելու տեղեկություններ հավաքելու եւ տարածելու լրագրողների իրավունքը, էլ չենք ասում, որ նշանակված պատիժը համարժեք չէր արարքին: Ավելին, լրագրողների մուտքը դատարանի դահլիճ խոչընդոտում եւ դատավարության ընթացքի վրա ազդում էին հանցագործությունը կատարած անձանց կողմնակիցները:

Մենք սպասում էինք, որ կլինեն այլ բացահայտումներ եւ դատավարություններ, սակայն անցած ժամանակաշրջանում ոչինչ չի արվել մյուս բռնարարքների հեղինակներին հայտնաբերելու ուղղությամբ:

Առայսօր միջոցներ չեն կիրառվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր ապրիլի 5-ին քայլեր չձեռնարկեցին լրագ րողներին քաշքշող ու տեխնիկան ջարդող անձանց դեմ:

Չեն բացահայտվել եւ պատժվել նաեւ Բաղրամյան պողոտայում ապրիլի 12-ի լույս 13-ի գ իշերը լրագ րողներին ծեծի ենթարկած ոստիկանները: Անգամ չեն դատապարտվել նրանց գործողությունները: Դրա փոխարեն իշխանության ամենավերին օղակներից հնչել են հայտարարություններ, թե լրագրողներին հնարավոր չէր տարբերել ցուցարարներից:

Մենք կրկին պահանջում ենք հարգել տեղեկություններ ստանալու հասարակության եւ տեղեկություններ տարածելու լրագրողների իրավունքները ու կանխել դրանց նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ:

Մենք կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին եւ լրագ րողներին` ավելի համախմբված եւ հետեւողական լինել, երբ խոսքը վերաբերում է մասնագիտական համերաշխությանը, երբ ոտնահարվում է ազատորեն տեղեկություններ հավաքելու եւ տարածելու իրավունքը:

Երեւանի մամուլի ակումբ
Հայաստանի Ժուռնալիստների միություն
Հայաստանի «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե