Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկումն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ:
Մշտադիտարկումն իրականացվել է երկու փուլով. առաջին փուլն ընդգրկել է 2017թ. փետրվարի 15-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածը (նախընտրական քարոզչության նախաշեմ), երկրորդ փուլը` 2017թ. մարտի 5-31-ը (նախընտրական քարոզչության ժամանակահատվածը):
2017թ. մարտի 5-31 — ԵՄԱ-ի` Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
2017թ. մարտի 5-24 — ԵՄԱ-ի` Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը:
2017թ. փետրվարի 15 — մարտի 4, մարտի 5-18 — ԵՄԱ-ի` Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: