2017

Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով. 2017թ. նոյեմբերի 24-26, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 24 մասնակից` դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանյան մամուլի եւ սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերի անդրադարձը միջազգային ամենահրատապ թեմաներին, ընտրությունները ԵՄ երկրներում, հետընտրական կոալիցիայի ձեւավորումը Գերմանիայում, աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներ եւ անվտանգության մարտահրավերներ, Կարեւորը մենք ենք ու Ավստրիան. տարածաշրջանային և միջազգային գործընթացների արտացոլումը ժամանակակից հայ գրականության մեջ, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որպես երկկողմանի հարաբերությունների նոր փուլ, ԱլԳ ՔՀՖ 9-րդ համաժողովի նշանակությունը ԱլԳ շրջանակներում համագործակցության խորացման հարցում:

Քաղաքական Գործընթացները Մերձավոր Արևելքում. 2017թ. նոյեմբերի 21, սեմինար Երևանում: Կազմակերպիչներ` Երեւանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակ` «Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում: 50 մասնակից` դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Սաուդյան Արաբիա-Իրան-Լիբանան. հարաբերությունների կապը գլոբալ զարգացումների հետ և այդ երկրների ներքին քաղաքական զարգացումները, հայ-իսրայելական հարաբերությունները փոփոխվող Մերձավոր Արևելքում:

Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով. 2017թ. հոկտեմբերի 18-20, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 23 մասնակից` ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Արցախյան հիմնահարցի բանակցային փակուղի. ո՞րն է ելքը, ներքաղաքական և միջազգային զարգացումները Ռուսաստանի 2018թ. ընտրություններից առաջ. հնարավոր սցենարներ, ինքնորոշման իրավունքի իրացումը և Կատալոնիայի անկախության հանրաքվեն,  Հայաստանը Վրաստանի արտաքին քաղաքական խճանկարում-2017, զարգացումները Իրաքի Քրդստանում և դրանց անդրադարձը հայաստանյան ԶԼՄ-ներում,  Հայաստանյան մեդիայի անդրադարձը և սոցիալական ցանցերում հայաստանյան օգտատերերի արձագանքը միջազգային ամենահրատապ թեմաներին:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության սեպտեմբերի 24-ի ընտրությունները և դրանց ազդեցությունը աշխարհաքաղաքական զարգացումների վրա. 2017թ. սեպտեմբերի 27, սեմինար Երևանում: Կազմակերպիչներ` Երեւանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակ` «Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում: 50 մասնակից` Հայաստանի ՀԿ-ների ԶԼՄ-ների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

ՀՀ տեղական ինքնակառավարման տարեկան ինդեքս. 2017թ. սեպտեմբերի 27, մամուլի ասուլիս Երեւանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 20 մասնակից` Հայաստանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Մամուլի ասուլիսին ներկայացվեցին ՀՀ տեղական ինքնակառավարման 2015-2016թթ. տարեկան ինդեքսի արդյունքները:

Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ու Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների Կանոնագիրը ստորագրած ԶԼՄ-ների ղեկավարների հավաք. 2017թ. հունիսի 23-25, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող ԵՄԱ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում: 26 մասնակից` ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեությունը 2017 թվականին, ընտրությունների լուսաբանման էթիկական խնդիրները, անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում` ԶԼՄ-ների գործունեության ասպեկտով, վերջին զարգացումները «հիբրիդային»/տեղեկատվական պատերազմի ճակատում. լրատվամիջոցների էթիկայի նոր մարտահրավերներ, ապատեղեկատվության «դեկոնստրուկցիան»՝ որպես որակյալ լրագրության հաստատման միջոց, լրատվամիջոցների էթիկայի նախաձեռնության եւ Դիտորդ մարմնի կազմակերպական հարցեր:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունները և գործընթացի լուսաբանման խնդիրները. 2017թ. հունիսի 11-13, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 23 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները,  ՏԻՄ գործունեության լուսաբանումը՝ որպես հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման աղբյուր, ՏԻՄ-ԶԼՄ համագործակցության փորձի ներկայացում, «Մամուլի ակումբ-ՀաՄաՏեղ» հեռուստահաղորդաշարը` որպես ՀաՄաՏեղ ծրագրի հանրայնացման գործիք. անցած եթերաշրջանի տեսություն, համայնքների խոշորացման գործընթացի 2-րդ փուլը. առավելություններ և մտահոգություններ, անդրադարձ համայնքների խոշորացման վերաբերյալ մամուլում հնչած մտահոգություններին:

Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով. 2017թ. հունիսի 9-11, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 21 մասնակից` ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայաստանցիների ազատ տեղաշարժի առանձին խնդիրները՝ գլոբալ և տարածաշրջանային միգրացիոն գործընթացների համատեքստում, Եվրամիության և Արևելյան գործընկերության հեռանկարները աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, աշխարհաքաղաքական հակասությունների հանգույցները և դրանց ազդեցությունը Հայաստանի վրա, բարեփոխումների ռեանիմացիոն փաթեթը Ուկրաինայում և դրա կիրառելիության հնարավորությունները Հայաստանում, Եվրասիական քաղաքակրթական ինքնություն. իրողություն և պատրանքներ,  Հայաստանյան մամուլի և սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերի անդրադարձը միջազգային ամենահրատապ թեմաներին:

Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով. 2017թ. հունիսի 5, սեմինար Երևանում: Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակ: 50 մասնակից` Հայաստանի փորձագիտական համայնքի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հետընտրական Իրանը. երկրի ներպետական զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում և Իրանի շուրջ զարգացումները՝ հայաստանյան ԶԼՄ-ներում, բարդացող աշխարհաքաղաքական օրակարգ. մարտահրավերներ տարածաշրջանի և Հայաստանի համար:

Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի. անվտանգության և ԵՄ-Չինաստան համագործակցության հեռանկարների նկատառումներ. 2017թ. մայիսի 23, սեմինար Երևանում: Կազմակերպիչներ` Երեւանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակ` «Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում: 50 մասնակից` Հայաստանի փորձագիտական համայնքի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական ցանցերի և մեդիայի միջոցով. 2017թ. մայիսի 19-21, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 27 մասնակից`Հայաստանի պետական կառույցների, փորձագիտական համայնքի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` նախագահական ընտրությունները Ֆրանսիայում. զուգահեռներ հայաստանյան ընտրությունների հետ, հետընտրական Թուրքիան. երկրի ներպետական զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում, հետևանքները Հայաստանի համար, ԵՄ-Հայաստան համաձայնագրի նախաստորագրում. նախկինում բանակցված և չստորագրված փաստաթղթի հետ նմանություններ և տարբերություններ, աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունները՝ որպես գլոբալ անվտանգության մարտահրավեր՝ Հյուսիսային Կորեայում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների օրինակով, հայաստանյան մամուլի և սոցիալական ցանցերի հայաստանյան օգտատերերի անդրադարձը միջազգային ամենահրատապ թեմաներին:

ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում. 2017թ. ապրիլի 14, կոնֆերանս Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ: 30 մասնակից` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի,  ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, միջազգային կառույցների, Հայաստանի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`  Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման ամփոփիչ հաշվետվության ներկայացում, ընտրությունների լուսաբանման ընթացքում էթիկայի կանոնների խախտումները (մշտադիտարկման տեսանյութերի օրինակով), ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության ապահովումը, առցանց ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների արտացոլման առանձնահատկությունները:

Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման երկրորդ միջանկյալ հաշվետվության ներկայացում. 2017թ. ապրիլի 4, ճեպազրույց Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում պաշտոնական ընտրարշավի ժամանակահատվածում (2017թ. մարտի 5-31) խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները: Ապահովված էր ճեպազրույցի առցանց հեռարձակումը:

ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում. 2017թ. մարտի 29, կոնֆերանս Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ: 60 մասնակից` խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների/դաշինքների, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, միջազգային կառույցների, Հայաստանի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների  ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքների ներկայացում, ընտրությունների լուսաբանման էթիկական հարցերը (մշտադիտարկման տեսանյութերի օրինակով), կուսակցությունների/դաշինքների ներկայացուցիչների մեկնաբանությունները ԶԼՄ-ներում քարոզարշավի լուսաբանման վերաբերյալ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մեկնաբանությունները ընտրարշավի լուսաբանման վերաբերյալ:

Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման առաջին միջանկյալ հաշվետվության ներկայացումը. 2017թ. մարտ 27, ճեպազրույց Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ «Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ էթիկական կանոնների խթանում» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության Ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մասնագիտական և պատասխանատու լրագրության խթանում՝ ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցին աջակցելու միջոցով» տարածաշրջանային ծրագրի օժանդակությամբ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում նախընտրական քարոզչության նախաշեմին (2017թ. փետրվարի 15 — մարտի 4) և պաշտոնական ընտրարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում (2017թ. մարտի 5-18) խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները:

Տեղական ինքնակառավարման խնդիրների լուսաբանումը խորհրդարանական քարոզարշավի ժամանակահատվածում. 2017թ. փետրվարի 24-26, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 46 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների առկա վիճակը և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտությունը, տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող դրույթները «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում, ավագանիների և լրագրողների համագործակցությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում, տարածքային ընտրական ցուցակներով քվեարկության և տեղական ԶԼՄ-ներով ընտրությունների լուսաբանման առանձնահատկությունները, խորհրդարանական ընտրությունների լուսաբանման`ԵՄԱ կողմից իրականացվող մշտադիտարկման նախնական արդյունքները, տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող դրույթները «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ծրագրում:

Ինչպես բնակիչների շրջանում ընտրությունների վերաբերյալ հետաքրքրություն առաջացնել: Հանրային բանավեճեր բնակիչների և թեկնածուների մասնակցությամբ. 2017թ. փետրվարի 22-23, ուսուցողական սեմինարներ Գյումրիում և 2017թ. փետրվարի 24-26՝ Վանաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` «Ժողովրդավարական հասարակություն-Արևելք» հիմնադրամ (Լեհաստան) և Երևանի մամուլի ակումբ՝ «Հայաստան` տեղական անկախ լրատվամիջոցների դերը ընտրական գործընթացում» ծրագրի շրջանակներում՝ Լեհ-Ամերիկյան Ազատություն հիմնադրամի աջակցությամբ՝ RITA-ի «Փոփոխություններ տարածաշրջանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Հանուն ժողովրդավարության կրթություն» հիմնադրամը: 12-ական մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և փորձագետներ Լեհաստանից: Քննարկման հիմնական թեմաներ՝ նախընտրական քարոզչության լուսաբանման լեհական փորձը. նախընտրական  բանավեճերի կազմակերպում և անցկացում՝ սկզբունքներ, գաղափարներ, սցենարներ և այլն: Հանրային բանավեճերի կազմակերպման մասին նյութեր: