Առաքելություն

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Հիմնադրվել է 1995 թվականին` դառնալով լրագրողների առաջին մասնագիտական միավորումը հետխորհրդային Հայաստանում: ԵՄԱ-ն եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է լրագրողների, հրատարակիչների, ԶԼՄ-ներիղեկավարների և փորձագետների՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

ԵՄԱ հիմնական նպատակն է՝

աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին:

ԵՄԱ հիմնական խնդիրներն են՝

  • պաշտպանել լրագրողների խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվության մատչելիությունը
  • նպաստել ԶԼՄ-ների օրենսդրական, տնտեսական բազայի կատարելագործմանը
  • աջակցել հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների և լրագրողների միջև կապեր ընդլայնմանը
  • ձգտել լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդմանը և նպաստել ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացմանը
  • աջակցել լրագրողների մասնագիտական վարպետության աճին՝ սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման և այլ միջոցներով
  • դիտարկել ԶԼՄ-ներում տիրող իրավիճակը՝ տարբեր հետազոտությունների և մոնիտորինգների միջոցով: