2014

Հայաստանն ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքացիական հասարակության դերը. 2014թ. նոյեմբերի 14-15, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԱլԳ ՔՀՖ – Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների հնարավոր ձևաչափերն ու բովանդակությունը, ԵՏՄ անդամակցության պայմանագիր. Հայաստանի ակնկալիքները, «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք». հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, ԵՄ ԱլԳ միջսահմանային համագործակցության ծրագրի ներկայացում, ԵՄ արևելյան քաղաքականության ճգնաժամը՝ որպես Եվրամիության՝ իր կողմից հռչակված ստանդարտներից հեռանալու հետևանք, ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը և ԵՄ Արևելյան գործընկերության հեռանկարները:

Եվրասիական տնտեսական միություն. ինչ կստանա և ինչ կկորցնի Հայաստանը. 2014թ. սեպտեմբերի 22, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 36 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հայաստանյան քաղաքական զարգացումները և քաղաքացիական հասարակության դերը. 2014թ. սեպտեմբերի 19-21, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 41 մասնակից` Հայաստանի փորձագիտական շրջանակների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ԵՄ-Հայաստան գործընկերության հեռանկարները աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. խոստացված և իրական հեռանկարներ, ընդդիմություն-իշխանություն-հասարակություն. որտեղ են բախվում և որտեղ են համընկնում շահերը, սահմանադրական փոփոխություններ. ո՞ւմ և ինչի՞ համար, ղարաբաղյան կարգավորում. մարտահրավերներ և հնարավոր լուծումներ, քաղաքական աշունը ԶԼՄ-ներում. քարոզչությո՞ւն, թե՞ տեղեկատվություն:

Հայաստանը Եվրամիության և Եվրասիական միության միջև. գնահատելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները. 2014թ. հուլիսի 4-6, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 32 մասնակից` Հայաստանի փորձագիտական շրջանակների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների, ԱլԳ ՔՀՖ – Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. ակնկալիքներ և մարտահրավերներ, Արևելյան գործընկերության միջանկյալ արդյունքները և հեռանկարները տարածաշրջանային զարգացման և անվտանգության համատեքստում, Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ՔՀՖ 6-րդ՝ Թբիլիսիում կայանալիք համաժողովին ընդառաջ, մշակութաբանական երկվություն՝ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա, ոչ ֆորմալ քաղաքացիական նախաձեռնությունները, որպես Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման գործոն, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը Արևելյան գործընկերության և Եվրասիական տնտեսական միության համտեսքտում:

Հայաստանը և եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ. 2014թ. հունիսի 23, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 31 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները և դրա հավանական ազդեցությունը ԱլԳ տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա. 2014թ. մայիսի 28, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 35 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ԶԼՄ-ների ազատությունը Արևելյան գործընկերության երկրներում 2013թ. 2014թ. մայիսի 8, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` 22 մասնակից` միջազգային կազմակերպությունների, Հայաստանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`«ԶԼՄ-ների ազատությունը Արևելյան գործընկերության երկրներում 2013թ.» գրքի ներկայացումը, որը հրատարակվել է «Արևելյան գործընկերության երկրներում ԶԼՄ-ների ազատության մոնիտորինգ»  ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ Ինտերնյուս-Ուկրաինայի և Արևելյան գործընկերության վեց երկրների այլ ՀԿ-ների հետ համատեղ՝ Եվրոպական միության աջակցությամբ): Գրքում ներկայացված են միասնական մեթոդաբանությամբ իրականացված, 2013թ. վեց երկրներից յուրաքանչյուրում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԶԼՄ-ների և խոսքի ազատության մասին վերլուծություններ:

Եվրամիության Արևելյան գործընկերության 5 տարին. ձեռքբերումներ և բացթողումներ. 2014թ. ապրիլի 30, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 51 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում. 2014թ. մարտի 28, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 58 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: