2015

Տեղական ԶԼՄ-ների կրթական և տեղեկատվական գործառույթները. 2015թ. հոկտեմբերի 3-4, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` «Ժողովրդավարական հասարակություն-Արևելք» հիմնադրամ (Լեհաստան)՝ Երևանի մամուլի ակումբի հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանի եվրոպամետ հանրությանը և ԶԼՄ-ներին» նախագծի շրջանակներում: 24 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ Լեհաստանից: Քննարկման հիմնական թեմաներ`տեղական ԶԼՄ-ների կրթական և տեղեկատվական գործառույթները, այդ թվում եվրոպական ինտեգրացիայի գործընթացը՝ լեհական փորձի օրինակով, տեղական լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը. որտեղ փնտրել գիտելիքներ եվրոպական քաղաքականության մասին, տեղական հանրության կարիքները. ինչպես միավորել հասարակությանը՝ սեփական կարիքների իրացման խնդիրների շուրջ, տեղական ԶԼՄ-ների վերահսկողական գործառույթը, տեղային թեմաներ և Եվրոպական թեմայով հրապարակումներ, Հայաստանի տեղական ԶԼՄ-ների առկա իրավիճակը:

Աջակցություն Հայաստանի եվրոպամետ հանրությանը և ԶԼՄ-ներին. 2015թ. հոկտեմբերի 1-2, կլոր սեղան Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ`«Ժողովրդավարական հասարակություն-Արևելք» հիմնադրամ (Լեհաստան)՝ Երևանի մամուլի ակումբի հետ համատեղ՝ «Աջակցություն Հայաստանի եվրոպամետ հանրությանը և ԶԼՄ-ներին» նախագծի շրջանակներում: 34 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Լեհաստանից: Քննարկման հիմնական թեմաներ`եվրոպական հիմնախնդիրները հայաստանյան անկախ ԶԼՄ-ներում, եվրոպական ինքնության ձևավորումը, զանգվածային լրատվամիջոցների դերը Եվրոպական միության մասին գիտելիքների, կարծիքների և տեսակետների  ձևավորման գործում, Հայաստանյան եվրոպամետ հանրության միավորումների և տեղական ԶԼՄ-ների հետագա համագործակցության հնարավորությունները:

Տեղական ինքնակառավարման ոլորտում ներկայիս զարգացումները և դրանց լուսաբանումը. 2015թ. սեպտեմբեր 25-27, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 47 մասնակից` Հայաստանի տեղական ինքակառավարման մարմինների, պետական կառույցների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ՏԻՄ բարեփոխումներն ու հիմնախնդիրները, խաղարկային ասուլիս Արթիկի քաղաքապետի հետ, խաղարկային ասուլիս Երևանի ավագանու անդամի հետ, համայնքային կայքերի հնարավորությունները և դրանցից օգտվելու գործիքները, Երկիր Մեդիա հեռուստաալիքով հեռարձակվող՝  «Մամուլի ակումբ -ՀաՄաՏեղ»  հաղորդաշարի ներկայացում:

Տեղական ինքնակառավարման ոլորտի հիմնախնդիրներն ու ՏԻՄ-երի և զանգվածային լրատվամիջոցների համագործակցությունը. 2015թ. սեպտեմբերի 18-20, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 43 մասնակից` Հայաստանի տեղական ինքակառավարման մարմինների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`սահմանադրական փոփոխությունները և տեղական ինքակառավարման համակարգը, խաղարկային ասուլիս Աշտարակի քաղաքապետի հետ, խաղարկային ասուլիս Երևանի ավագանու անդամի հետ, ՏԻՄ բարեփոխումների ու հիմնախնդիրների լուսաբանումը մամուլում, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման բարեփոխումների և ՏԻՄ-երի մասին հանրային կարծիքի դրվագներ:

Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին. առկա տնտեսական ու քաղաքական հետևանքները. 2015թ. սեպտեմբերի 18, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը և անելիքները Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում. 2015թ. սեպտեմբերի 4-6, սեմինար Դիլիջանում, (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 32 մասնակից` ԱլԳ ՔՀՖ – Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայաստանյան պատվիրակության անելիքներն ու խնդիրները ՔՀՖ Կիևի համաժողովի համար առաջարկվող նոր ձևաչափում, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում առկա խնդիրները և ՀԱՊ անելիքները, ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հնարավորությունները ԵՏՄ անդամակցության պայմաններում, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը բնապահպանության ոլորտում. արդյունավետության բարձրացման ուղիներ, միջանձնային կապերի խորացումը ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում, սոցիալական իրավունքները ԵՄ Արևելյան գործընկերության օրակարգում:

Սահմանադրական բարեփոխումներ. վիճարկելի անհրաժեշտություն. 2015թ. սեպտեմբերի 4, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 27 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հանրային տեղեկատվության նշանակությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումների իրականացման գործընթացում. 2015թ. հուլիսի 19-21, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 43 մասնակից` Հայաստանի տեղական ինքակառավարման մարմինների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի առանձնահատկությունները, որքանով են արտահայտվում տեղական ինքնակառավարման բարեփոխումները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում, համայնքային պաշտոնական կայքեր և կառավարման տեղեկատվական համակարգերը, տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացման հանրային ռազմավարության քննարկումների արդյունքները, Հայաստանի քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացում:

Քաղաքացիական հասարակության անելիքները հայաստանյան քաղաքական գործընթացների համատեքստում. 2015թ. հուլիսի 8-10, սեմինար Գյումրիում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ`  Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 32 մասնակից` Հայաստանի ՀԿ-ների և ԶԼՆ-ների, ԱլԳ ՔՀՖ – Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ների անդրադարձը հայաստանյան հասարակական-քաղաքական գործընթացներին. տեղեկատվությո՞ւն, թե՞ քարոզչություն, Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթացի վերաբերյալ ՀԱՊ առաջարկությունները, իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսության (policy dialogue) զարգացման հեռանկարները Հայաստանում, ԵՄ Արևելյան գործընկերության հեռանկարները Ռիգայի գագաթնաժողովից հետո, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը. ինչ դասեր կարող ենք քաղել, սահմանադրական բարեփոխումների գործընթացը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջնահերթությունները:

Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ներկա փուլը և դրա լուսաբանումը ԶԼՄ-ներում. 2015թ., հուլիսի 5-7, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 39 մասնակից` Հայաստանի տեղական ինքակառավարման մարմինների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`տեղական ինքնակառավարման ռեֆորմների ներկա փուլը, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության գործիքները, վարչատարածքային բարեփոխումները և դրանց առնչվող օրենսդրությունը, ֆինանսական համահարթեցման նոր մեխանիզմները, համայնքների ռազմավարական պլանավորման համակարգը և բյուջետավարման արդի մեթոդները:

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը. 2015թ. հունիսի 3, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության հետ համատեղ՝ «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում՝ Եվրամիության օժանդակությամբ: 52 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`2015թ. մարտ ամսին ԵՄԱ-ի և ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության կողմից կատարված «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը (policy dialogue)» հետազոտության արդյունքների ներկայացում: Հետազոտությունը ներառում է խորացված հարցազրույցներ իրավասու գործիչների հետ (կառավարություն, ՔՀ ներկայացուցիչներ, հասարակագետներ, մտավորականներ, լրագրողներ), ֆոկուս խմբերի քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և, ԶԼՄ-ների մոնիտորինգ, որը միտված էր ուսումնասիրելու իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսության գործում քաղաքացիական հասարակության ակտիվության և ներգրավվածության լուսաբանումը:

Հայաստանը Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ. 2015թ. մայիսի 11, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 39 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների,  ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հայաստանը Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ. 2015թ. մայիսի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից` Հայաստանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ՝ Ռիգայում կայանալիք Առաջին մեդիա-կոնֆերանսի (2015թ. մայիսի 20) և ԱլԳ ՔՀ Ֆորումի (2015թ. մայիսի 20-21) մասնակիցները: Քննարկման հիմնական թեմաներ` Եվրանեսթի արդյունքները և Արևելյան գործընկերության ապագան, ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջնահերթությունները, ԱլԳ-ն և մեդիա ոլորտի զարգացման հիմնական խնդիրները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները աշխարհաքաղաքական և ներքաղաքական զարգացումների համատեքստում, ԵՄ-Հայաստան համագործակցության տնտեսական բաղադրիչը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարը Ռիգայի գագաթնաժողովից հետո: