2016

Ռուս-հայկական հարաբերություններում առկա անվստահության դրսեվորումները եւ դրանց ազդեցությունը ինտեգրացիոն նախագծերի վրա. 2016թ. հոկտեմբերի 12, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 30 մասնակից` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածության պատճառները և դրանց ազդեցությունը ինտեգրացիոն նախագծերի վրա. 2016թ. սեպտեմբերի 30 — հոկտեմբերի 2, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 27 մասնակից` ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` 2016թ. սեպտեմբերի 18-ի խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանի Դաշնությունում և դրանց հնարավոր ազդեցությունը հետխորհրդային տարածքի վրա, ՀՀ կուսակցական ներկապնակը և արտաքին քաղաքական միտումները Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ, ռուսաստանյան ԶԼՄ-ներում հայաստանյան իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունները, Հայաստանի կոմպլեմենտար քաղաքականությունը. հայացք դրսից, ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հանրային դիսկուրսի փոփոխությունը 2016թ. ապրիլյան ու հուլիսյան իրադարձություններից հետո, ԵՄ-Հայաստան բանակցությունների ընթացքը:

ՏԻՄ  ընտրությունները տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում. 2016թ. սեպտեմբերի 23-25, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 41 մասնակից` Հայաստանի քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ հանրային մասնակցությունը սեպտեմբերի 18-ի տեղական  ինքնակառավարման  մարմինների ընտրություններին, տեղական  ինքնակառավարման  մարմինների ընտրությունները և ԶԼՄ-ները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությունը ՏԻՄ ընտրություններում, մասնակցային տեղական ինքնակառավարման գործոնները Հայաստանում (ըստ ՀաՄաՏեղ ծրագրի 2015թ. հարցման արդյունքների), հանրագիրը որպես տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության գործիք, Հայաստանի տեղական ինքնակառավարման 2015 թվականի մոնիտորինգի արդյունքները:

Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներն ու դրանց դիմակայման Հայաստանի ներքին ռեսուրսները. 2016թ. հուլիսի 26, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 35 մասնակից` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեղական ինքնակառավարման ոլորտի արդի խնդիրները. 2016թ. հուլիսի 20-22, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 41 մասնակից` Հայաստանի պետական կառավարման եւ տեղական ինքակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ տեղական ինքնակառավարման  մարմինների ընտրակարգի որոշ բարեփոխումներ, տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ռազմավարությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում, «ԳԱԼԱ» կուսակցության ռազմավարությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում, քաղպաշտպանության արդի մարտահրավերները, սահմանամերձ բնակավայրերի քաղպաշտպանության հիմնախնդիրները:

Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներն ու դրանց դիմակայման Հայաստանի ներքին ռեսուրսները. 2016թ. հուլիսի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 28 մասնակից` ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս փուլը, ՀՀ հարկային նոր օրենսդրությունը ՓՄՁ ոլորտի զարգացման հեռանկարների տեսանկյունից, խաղաղության երկխոսություն.  արդյո՞ք սպառված են հնարավորությունները, ԵԱՏՄ ընդլայնման քաղաքականությունն ու դրա աշխարհաքաղաքական նշանակությունը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ինչ սպասել, ԵՄ ԱլԳ հեռանկարները Brexit-ից հետո:

Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վրա. 2016թ. հունիսի 28, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 45 մասնակից` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարման ոլորտում. նոր մարտահրավերներ եւ հիմնախնդիրներ. 2016թ. հունիսի 17-19, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 40 մասնակից` Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքի նոր մարտահրավերները, ՀՀ օրենսդրական նոր փոփոխությունների նախագծերը եւ տեղական ինքնակառավարման հիմնահարցերը, հանրային մասնակցության հնարավորությունները որոշումների կայացման գործընթացներին, համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի մասնակցային գործիքները եւ բարելավումները, հանրային մասնակցությունը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդունման գործընթացում, կոռուպցիոն ռիսկերը ՏԻՄ-երում:

Տարածաշրջանային զարգացումները և դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վրա. 2016թ.մայիսի 13-15, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 32 մասնակից` ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները, աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ հանրային տրամադրությունների փոփոխությունը և դրա ազդեցությունը երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումների վրա, եվրոպական արժեքների շուրջ բանավեճը՝ որպես ինքնին եվրոպական արժեք, արդի զարգացումները՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում, ՀՀ անվտանգության մարտահրավերները երկրի ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, ինտեգրացիոն գործընթացների շուրջ բանավեճը ԶԼՄ-ներում:

Տեղական ինքնակառավարման ոլորտի արդի խնդիրները  ՀՀ Սահմանադրության եվ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համատեքստում. 2016թ. ապրիլի 8-10, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 32 մասնակից` Հայաստանի տեղական ինքակառավարման մարմինների, պետական կառույցների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների ընթացքը, ՏԻՄ բարեփոխումները ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համատեքստում, խոշորացված համայնքների հիմնախնդիրները, ՏԻՄ ընտրությունների լուսաբանումը լրագրողի դիտանկյունից, ՏԻՄ պարտավորությունները թափանցիկ և հաշվետու աշխատելու համար, Ինֆոտների դերը հանրային մասնակցության ապահովման գործում:

Ինտեգրացիոն գործընթացները ՀՀ արտաքին եվ ներքին քաղաքականության համատեքստում. 2016թ. ապրիլի 5, կլոր սեղան Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 35 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներն արդի աշխարհաքաղաքական համատեքստում. 2016թ. մարտի 18-20, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 27 մասնակից` Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների, փորձագիտական համայնքի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները, միգրանտների հիմնախնդիրը Եվրոպայում. Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքականությունը, Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության՝ 2015 թվականի տնտեսական ցուցանիշները, ՀՀ ինտեգրացիոն գործընթացները հայաստանյան քաղաքական կուսակցությունների օրակարգում, ՀՀ ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական բաղադրիչը, Ասոցացման համաձայնագիրը ստորագրած ԵՄ ԱլԳ երկրների արդի իրավիճակը. զուգահեռներ ՀՀ-ի հետ:

Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ու Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների Կանոնագիրը ստորագրած ԶԼՄ-ների ղեկավարների հավաք. 2016թ. փետրվարի 27-28, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող ԵՄԱ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում:  31 մասնակից` ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` Լրատվամիջոցների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանցի մշակած՝ ԶԼՄ-ներում քարոզչության տարածմանը հակազդելու վերաբերյալ հանձնարարականների նախագիծը, «Դելֆիի» և «Magyar Tartalomszolgáltatók Egyesülete and Index.hu Zrt v. Hungary» գործերն ու լրատվամիջոցների առջև ծառացած նոր մարտահրավերները, Դիտորդ մարմնի գործունեությունը 2015 թվականին, Դիտորդ մարմնի երկու անդամի ռոտացիա: