• ru Русский
  • hy Armenian
  • en English
Երկուշաբթի, 6 Ապրիլի, 2026
YPC
  • Գլխավոր
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Առաքելություն
    • Կառուցվածք
    • Կապ
  • ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    • Նախագծեր
    • Միջոցառումներ
    • Մրցանակներ
  • ԱՐՏԱԴՐԱՆՔ
    • Հետազոտություններ
    • Զեկույցներ
    • Հրապարակումներ
  • ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԷԹԻԿԱ
    • Օրենսդրություն
    • Շահերի պաշտպանություն և փորձաքննություն
    • Ինքնակարգավորում
  • ՄԻՋԱՎԱՅՐ
    • Հայաստանի ԶԼՄ-ները
    • Ով ով է
    • Գործընկերներ
  • ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ
    • ԵՄԱ Շաբաթական տեղեկագիր
    • ԵՄԱ Ամփոփագիր
    • Շփման գիծ
No Result
View All Result
YPC
Գլխավոր Հայտարարություններ

«ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Գերմանա-հայկական փոխանակման ծրագիր լրագրողների համար

Երևանի մամուլի ակումբն ընդունում է «Ամրապնդելով ընտրությունների լուսաբանումը Հայաստանում» ծրագրի մասնակցության հայտեր: Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

2026 թվականին Հայաստանը կանցկացնի ինչպես խորհրդարանական ընտրություններ, այնպես էլ սահմանադրական հանրաքվե, որոնք վճռորոշ նշանակություն կունենան երկրի ժողովրդավարական զարգացման համար։ Այս գործընթացները տեղի են ունենում շարունակվող քաղաքական անկայունության, հասարակական բևեռացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված հետևանքների պայմաններում։ Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածության փոփոխությունը՝ դեպի Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն, ստեղծում է թե՛ հնարավորություններ, թե՛ մարտահրավերներ՝ հատկապես ապատեղեկատվական արշավների և արտաքին ճնշումների տեսանկյունից։

Հայ և գերմանացի լրագրողները Բեռլին (9-16.11.2026) և Երևան (21-28.09.2026) ճանաչողական փոխայցերի ընթացքում  հոդվածներ պատրաստելու նպատակով հետազոտություններ կիրականացնեն, կհանդիպեն պետական կառույցների, լրագրողական համայնքի և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցեն ծրագրի ընդհանուր թեմատիկայի վերաբերյալ աշխատաժողովների։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև  հանդիպելու հակամարտությունների գոտիներում աշխատող գործընկերների հետ, ծանոթանալու ապատեղեկատվության դեմ պայքարի առաջատար փորձին, ինչպես նաև ձևավորելու լրագրողական գործուն կապեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի կամ միջազգային ԶԼՄ-ներում առնվազն 3 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչև 45 տարեկան լրագրողներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը (Gmail-ի առկայությունը պարտադիր է)՝

  • ինքնակենսագրություն (CV)` անգլերեն,
  • հետաքրքրվածության նամակ (անգլերեն, 600-1200 նիշ),
  • վերջին երկու տարում պատրաստած երեք հրապարակման հղում (ցանկացած լեզվով՝ տեքստ, տեսանյութ, աուդիոռեպորտաժ, ֆոտոռեպորտաժ և այլն),
  • նախատեսվող հետազոտության կամ հոդված(ներ)ի առաջարկ, կարճ նկարագրություն՝ թեման, նպատակը և Բեռլինում հավանական զրուցակիցների շրջանակը (անգլերեն, 300-600 նիշ),
  • երաշխավորագիր լրատվամիջոցի ղեկավարից (հայերեն կամ անգլերեն):

Կազմակերպիչները հոգում են ընտրված մասնակիցների ճանապարհածախսը, ինչպես նաև կեցության և սննդի հետ կապված ծախսերը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ. ապրիլի 30-ը ներառյալ:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի ազգային համակարգողներին՝

  • Հերիքնազ Հարությունյան՝ [email protected]
  • Ալեքսանդր Մարտիրոսյան՝ [email protected]
Նախորդ գրառումը

Մասնակցե՛ք տարածաշրջանային համագործակցության ծրագրին

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Հեղինակային իրավունք © 2015 Երևանի Մամուլի Ակումբ: Բոլոր իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքի և տվյալների շտեմարանի իրավունքը, Երևանի Մամուլի Ակումբի կայքում և դրա բովանդակությունը պատկանում է կամ արտոնագրված է Երևանի Մամուլի Ակումբին, կամ այլ կերպ օգտագործվում է Երևանի Մամուլի Ակումբի կողմից, ինչպես դա թույլ է տալիս գործող օրենսդրությամբ: Կայքը ստեղծված է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ: Բովանդակությունը Երևանի Մամուլի Ակումբի պարտականությունն է և պարտադիր չէ, որ ներկայացնի USAID- ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

MADE BY
No Result
View All Result
  • Գլխավոր
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Առաքելություն
    • Կառուցվածք
    • Կապ
  • ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
    • Նախագծեր
    • Միջոցառումներ
    • Մրցանակներ
  • ԱՐՏԱԴՐԱՆՔ
    • Հետազոտություններ
    • Զեկույցներ
    • Հրապարակումներ
  • ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԷԹԻԿԱ
    • Օրենսդրություն
    • Շահերի պաշտպանություն և փորձաքննություն
    • Ինքնակարգավորում
  • ՄԻՋԱՎԱՅՐ
    • Հայաստանի ԶԼՄ-ները
    • Ով ով է
    • Գործընկերներ
  • ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐ
    • ԵՄԱ Շաբաթական տեղեկագիր
    • ԵՄԱ Ամփոփագիր
    • Շփման գիծ
  • ru Русский
  • hy Armenian
  • en English

Հեղինակային իրավունք © 2015 Երևանի Մամուլի Ակումբ: Բոլոր իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքի և տվյալների շտեմարանի իրավունքը, Երևանի Մամուլի Ակումբի կայքում և դրա բովանդակությունը պատկանում է կամ արտոնագրված է Երևանի Մամուլի Ակումբին, կամ այլ կերպ օգտագործվում է Երևանի Մամուլի Ակումբի կողմից, ինչպես դա թույլ է տալիս գործող օրենսդրությամբ: Կայքը ստեղծված է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ: Բովանդակությունը Երևանի Մամուլի Ակումբի պարտականությունն է և պարտադիր չէ, որ ներկայացնի USAID- ի կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: