2019

@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019․ 2019թ․ դեկտեմբերի 9, ամփոփիչ համաժողով Երևանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրի շրջանակներում։ 35 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` հետադարձ հայացք «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրին, ԶԼՄ-ների քաղաքականությունը Հայաստանում՝ արդի զարգացումներ, սոցիալական ցանցերի՝ կարգավորումից խուսափելուն ուղղված գործողություններ, ատելության խոսքի դեմ պայքարի նոր օրինագիծը, «Առցանց ԶԼՄ-ներ՝ լավ առցանց կառավարում» թեմայի շուրջ 1-ին աշխատանքային խմբի քննարկումների արդյունքների ներկայացում և մշակված փաստաթղթի վերլուծություն, «ԶԼՄ-ների թափանցիկություն» թեմայի շուրջ 2-րդ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքների ներկայացում և մշակված փաստաթղթի վերլուծություն։

Առցանց ԶԼՄ-ներ՝ լավ առցանց կառավարում․ 2019թ․ նոյեմբերի 23-24, աշխատանքային քննարկում Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրի շրջանակներում։ 14 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ`ատելության խոսք և ֆեյք լուրեր, պետությունը և սոցիալական ցանցերը, վերահսկողություն առցանց ոլորտում։

ԵՄ Արևելյան գործընկերության ներկա փուլը՝ առաջնահերթություններ և մարտահրավերներ. 2019թ. նոյեմբերի 15-17, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 25 մասնակից` դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի պետական կառույցների, փորձագիտական համայնքի, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) առաջնայնությունները և իրականացման ընթացքը, Արևելյան գործընկերության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների արդի օրակարգը, խորհրդարանական դիվանագիտության դերը ՀՀ քաղաքականության եվրոպական վեկտորում, քաղաքացիական հասարակության դերակատարությունը Արևելյան գործընկերության երկկողմանի և բազմակողմ ձևաչափերում, Եվրաինտեգրումը՝ որպես հիբրիդային պատերազմների թիրախ, ԱլԳ մեդիա համաժողովի արդյունքների ամփոփում։

ԶԼՄ-ների թափանցիկությունը․ 2019թ․ նոյեմբերի 8-10, աշխատանքային քննարկում Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրի շրջանակներում։ 15 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` ազդեցության թափանցիկությունը, որոշումների թափանցիկությունը՝ մասնավորապես ֆինանսական և այլ ազդեցությունների պայմաններում, թափանցիկության կիրառում։

ԶԼՄ-ների թափանցիկությունը․ 2019թ․ հոկտեմբերի 5-6, աշխատանքային քննարկում Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրի շրջանակներում։ 17 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` վարույթի թափանցիկությունը կարգավորող մարմնում, կարգավորման թափանցիկ ընթացակարգի անհրաժեշտությունը, կարգավորման թափանցիկ ընթացակարգերի առավելությունները/թերությունները, տարբերակում ըստ ընթացակարգի տեսակների և քայլերի իրականացման միջոցներ։

Առցանց ԶԼՄ-ներ՝ լավ առցանց կառավարում․ 2019թ․ սեպտեմբերի 28-29, աշխատանքային քննարկում Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրի շրջանակներում։ 14 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ` լրագրողի իրավունքներն ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ), Հայաստանում առցանց լրագրության առանձնահատուկ խնդիրները, լրագրողի իրավունքների կարգավիճակը Հայաստանում, հայկական դատական համակարգը և ՄԻԵԿ-ը, բլոգերները և լրագրողի իրավունքներ հիմքերը:

Արևելյան գործընկերության 10 տարին՝ ձեռքբերումներ և մարտահրավերներ․ 2019թ. սեպտեմբերի 13-15, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 24 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերությունը և ԵՄ նոր ձևավորված ինստիտուտների գերակայությունները, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորման ընթացքը, 2019-2024թթ. նոր ռազմավարական օրակարգը և Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականությունը, 2009-ի խանդավառություն և 2019-ի իրականություն, ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա փուլը, խորհրդարանական դիվանագիտության դերը ՀՀ քաղաքականության եվրոպական վեկտորում։

«Հայաստան-Ադրբեջան. երկխոսության նոր հնարավորությունների որոնում» հետազոտության շնորհանդես. 2019թ. հուլիսի 22, Երևան, քննարկում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ։ Հետազոտությունը 2018-2019թթ. իրականացրել են Երևանի մամուլի ակումբը և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միությունը ԱՄՆ պետքարտուղարության հանրային կապերի բաժնի ֆինանսավորմամբ։ 34 մասնակից` Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, միջազգային կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019․ 2019թ․ հուլիսի 15, համաժողով Երևանում: Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «@Մեդիա հանրույթ․ Հայաստան 2019» ծրագրի շրջանակներում։ 36 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, Հայաստանի և Գերմանիայի փորձագիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, միջազգային կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների թափանցիկության անհրաժեշտությունը, Հայաստանի առցանց ԶԼՄ-ների իրավական կարգավորումը, լրագրողական էթիկան Հայաստանում՝ արդի իրավիճակը, խնդիրներ և լրագրողական էթիկայի ֆունկցիոնալ անհրաժեշտությունը, սոցիալական մեդիան և ընտրապայքարը՝ հատուկ հարաբերություններ։

Հայաստան-Եվրամիություն՝ հարաբերությունների նոր փուլի շեմին. 2019թ. մայիսի 24-26, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 21 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ճանապարհային քարտեզ. առաջնահերթություններ և հնարավորություններ, կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը որպես բարեփոխումների օրակարգի արդյունավետության ռեսուրս, ՀԸԳՀ վավերացման գործընթացը և Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հեռանկարները, Եվրոպան ընդդեմ Եվրասիայի՝ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ԵՄ-Հայաստան հարաբերությունների աշխարհաքաղաքական համատեքստը, հետխորհրդային երկրների եվրոպականացման ինդեքսը։

Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին. 2019թ. ապրիլի 26, համաժողով Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող ԵՄԱ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում: 94 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, միջազգային կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանյան ԶԼՄ-ներ․առկա իրողություններ, խնդիրներ, մտահոգություններ, մեդիան և ընտրությունները, հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումը, քաղաքականություն/հասարակություն և ԶԼՄ-ներ․հատման և բախման կետեր։