1997

«Հեռարձակման իրավունք». 1997թ. սեպտեմբերի 25-26, խորհրդատվական հանդիպում հեռարձակման իրավունքի շուրջ Երևանում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ «Ինտերնյուս» Հայաստանի հետ համատեղ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ԱՄՆ տեղեկատվական ծառայության (USIS) և Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ: 150 մասնակից՝ Հայաստանի շրջանային և մայրքաղաքային ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արտերկրի փորձագետ իրավաբաններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Ռուսաստանից: Քննարկման հիմնական թեմաներ՝ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի պատրաստած և ՀՀ ԱԺ օրակարգ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրինագծի քննարկում: Մասնակիցները եկան եզրակացության՝ օրինագիծն էական փոփոխության ենթարկելու անհրաժեշտության մասին:

«ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակությունում». 1997թ. հունիսի 25-27, միջազգային սեմինար Սևանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ «ԶԼՄ-ները և ժողովրդավարական ընտրությունները» նախագծի շրջանակներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարության Ֆար և Տասիս նախագծի շրջանակներում: 60-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, մամուլի ծառայությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների՝ որպես ինքնուրույն հասարակական ինստիտուտի դերը ժողովրդավարության կայացման գործում, հարավային Կովկասի երկրներում ընտրական գորխընթացների լուսաբանման փորձի ընդհանրացումը և ծանոթություն արևմտաեվրոպական փորձին, խոշոր քաղաքական գործընթացների վրա տարածաշրջանի ԶԼՄ-ների և լրագրողների առավել արդյունավետ ազդեցության ծրագրերի քննարկում, այս ոլորտում համագործակցության ձևերի մշակում, կարևորագույն հասարակական-քաղաքական հիմնախնդիրներին առնչվող տեղեկությունների ստացման և տարածման հարցում լրագրողների իրավունքի պաշտպանության փորձի փոխանակում, տարածաշրջանի լրագրողների համերշախության ամրապնդման ուղիների որոնում:

«Մասնագիտական էթիկա և լրագրողի պատասխանատվություն». 1997թ. հունիսի 8-11, սեմինար Բյուրականում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի, ԶԼՄ-ների և մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից: Քննարկման հիմնական թեմաներ՝ ԶԼՄ-ների օրենսդրական և էթիկական կարգավորում, Հայաստանում լրագրողական արհմիությունների զարգացման հեռանկարներ, լրագրողական էթիկան և լրագրողական կազմակերպությունները Գերմանիայում, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների լրագրողական էթիկայի կանոնագրքերը, հեղինակային իրավունքը ԶԼՄ ոլորտում:

«Զանգվածային լրատվամիջոցները Անդրկովկասում». 1997թ. մարտի 8-10, տարածաշրջանային սեմինար Տաբախմելայում (Վրաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ «ԶԼՄ-ները և ժողովրդավարական ընտրությունները» նախագծի շրջանակներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարության Ֆար և Տասիս նախագծի շրջանակներում: 40-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների և մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ: Հանդիպման պայմանական սահմանումը՝ «երեք օր՝ երեք նպատակ», համապատասխանում էր սեմինարի անցկացման ձևաչափին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ուներ իր թեման, որը ծառայում էր իր նպատակին: Այն է՝ տոտալիտար հասարակությունից քաղաքացիական հասարակության անցման պայմաններում ազատ ԶԼՄ-ների գոյատևման և զարգացման շուրջ տեղեկությունների և փորձի փոխանակում, ԶԼՄ ներկայացուցիչների կողմից համանման իրավիճակներում արդյուանվետ լուծումների որոնում, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի լրագրողների ծանոթացում արևմտաեվրոպպական ԶԼմ-ների կողմից քաղաքական գործընթացների լուսաբանման տեխնոլոգիաներին: Սեմինարի գլխավոր առանձնահատկությունը՝ ղարաբաղյան հակամարտության ինը տարիների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների հանդիպումը տեղի ունեցավ կողմերից մեկի նախաձեռնությամբ, դրանով իսկ ապացուցելով հայաստանցի և ադրբեջանցի լրագրողների հետաքրքրությունը՝ շարունակելու կարծիքների փոխանակումը: