1996

«Տեղական ԶԼՄ-ները և ընտրությունները». 1996թ. հոկտեմբերի 30-նոյեմբերի 1, միջազգային սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ «ԶԼՄ-ները և ժողովրդավարական ընտրությունները» նախագծի շրջանակներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարության Ֆար և Տասիս նախագծի շրջանակներում: 70 մասնակից՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ մամուլի կողմից ընտրությունների լուսաբանման առանձնահատկությունները, մամուլը և իշխանությունը, քաղաքական լրագրության հիմնախնդիրները, ընտրական իրավունք և ընտրական պրակտիկա, ժողովրդավարությունը և ընտրությունները: Սեմինարի մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ-ում ԱՄն դեսպան Պիտեր Թոմսենը: Սեմինարի հիմնական առանձնահատկությունը՝ տարածաշրջանի ԶԼՄ-ների և Հայաստանի շրջանային վարչական կառույցների մամուլի ծառայությունների ներկայացուցիչներն առաջին անգամ մասնակցեցին միջազգային սեմինարի:

«Մեդիան և նախագահական ընտրությունները». 1996թ. սեպտեմբերի 13-15, միջազգային սեմինար Երևանում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ «ԶԼՄ-ները և ժողովրդավարական ընտրությունները» նախագծի շրջանակներում՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարության Ֆար և Տասիս նախագծի շրջանակներում: 50 մասնակից՝ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի ԶԼՄ-ների կողմից ընտրական քարոզարշավի լուսաբանման փորձը, ընտրությունների շրջանում Հարավային Կովկասի ԶԼՄ-ների գործունեությունը:

«Ընտրությունները ԶԼՄ-ներում». 1996 ապրիլ-մայիս, երկու սեմինար Երևանում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ քաղաքական պայքար և քաղաքական մշակույթ, ԶԼՄ-ների կողմից ընտրական քարոզարշավների լուսաբանման փորձը Հայաստանում և հետխորհրդային երկրներում, ընտրական քարոզարշավների լուսաբանման միջազգային փորձը: