2000

«Լրագրողներն ընդդեմ ահաբեկչության և բռնության». 2000թ., հոկտեմբերի 25- 26, ՀՀ Ազգային Ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների առաջին տարելիցին նվիրված միջազգային համաժողով Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Հայաստանի ժուռնալիստների միության և «Ինտերնյուս- Հայաստանի» հետ համատեղ՝ Բաց հասարակության ինստիտուտի «Արևելք-Արևելք» ծրագրի, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի (Գերմանիա), Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աջակցությամբ: 100-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Կիրգիզիայի, Հյուսիսային Իռլանդիայի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, հասարակական կազմակերպությունների, հայաստանյան մամուլի ծառայությունների, պետական գերատեսչությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ժամանակ ընթերցվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը: Քննարկման հիմնական թեմաներ` ահաբեկչության սոցիալական և հասարակական արմատները, ահաբեկչությունը և մամուլը, լրագրողների մասնագիտական համերաշխության դերն ահաբեկչության կանխարգելման և խոսքի ազատության պաշտպանության գործում, լրագրողների և ԶԼՄ-ների վարքը արտակարգ իրավիճակներում: Համաժողովի նյութերով տպագրվել է նույնանուն ժողովածուն (հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով): Համաժողովի ժամանակ ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր: Մասնակիցները հարգել են հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը՝ այցելելով նրանց շիրմիներին: Ակցիայի շրջանակներում կազմակերպվել է հիշատակի երեկո՝ Մոցարտի «Ռեքվիեմի» կատարմամբ: Համաժողովի մասնակիցներին ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Նոր հազարամյակի մարտահրավերները և ԶԼՄ-ները». 2000թ., սեպտեմբերի 8-10, սեմինար Սևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`գլոբալիզացիայի գործընթացները Հայաստանում և տեղի ԶԼՄ-ների ներգրավվածությունը, գլոբալիզացիայի պլյուսները և մինուսները՝ անցումային շրջանի երկրների համար, տեղեկատվական նոր տեխնոլոգիաները և ԶԼՄ-ների աշխատանքը:

«Լրագրողական համերշախություն՝ հանուն խաղաղության և հակամարտությունների լուծման». 2000թ., հուլիսի 1-3, Կովկասյան տարածաշրջանային համաժողով Ծաղկաձորում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Լրագրողների միջազգային ֆեդերացիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ: 30-ից ավելի մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Չեչնիայի ԶԼՄ-ների, տեղական և արտասահմանյան հասարակական կազմակերպությունների, Հայաստանում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներ, փորձագետներ՝ Բելգիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Աշխատանքը տարվել է եկու ուղղվածությամբ՝ «Հակամարտությունների լուսաբանումը ԶԼՄ-ներում» (թրեյնինգ՝ լրագրողների համար, վարում էին «Հակամարտությունների և խաղաղության համաժողով» բրիտանական կազմակերպության ներկայացուցիչներ Ջեյք Լինչը և Անաբել Մաքգոլդրիկը), «Լրագրողական միավորումների համագործակցությունը» (պանելային քննարկումներ և մասնագիտական կազմակերպությունների զեկույցներ): Համաժողովի մասնակիցներն ընդունել են բողոք-հայտարարություն՝ լրագրող Վահրամ Աղաջանյանի կալանքի և նրա առնչությամբ Լեռնային Ղարաբաղի առաջին և երկրորդ ատյանի դատարանների վճիռների կապակցությամբ:

«Հարավային Կովկասի երկրների ՀԿ-ների և ԶԼՄ-ների համագործակցությունը». 2000թ., հունիսի 20-22, տարածաշրջանային համաժողով Չակվիում, Վրաստան: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միության և Թբիլիսիի մամուլի ակումբի հետ համատեղ՝ «Եվրասիա» հիմնադրամի Հարավային Կովկասում համագործակցության ծրագրի կողմից ֆինանսավորվող « «Քաղաքացիական մասնակցություն` ՀԿ-ների և ԶԼՄ-ների փոխազդեցություն» եռակողմ ծրագրի շրջանակներում: 30 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերը՝ Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդման, պետական կառույցների թափանցիկության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, բնապահպանական հիմնախնդիրների լուծման, միասնական տեղեկատվական տարածքի կայացման գործում, միջազգային կազմակերպությունների գործունեության ազդեցությունը տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների վրա, քաղաքացիական և քաղաքական իրավունքները Հարավային Կովկասում, հետկոնֆլիկտային վերականգնումը Հարավային Կովկասում: Համաժողովի նյութերով հրապարակվել է ժողովածու՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:

«Հայաստանի ԶԼՄ-ները արտակարգ իրավիճակներում». 2000թ., հունիսի 2-4, սեմինար Բյուրականում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Հայաստանի ԶԼՄ-ների գործունեությունը հանրային նշանակության քաղաքական քարոզարշավների ժամանակ, հայաստանյան լրատվամիջոցների կողմից 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի (ահաբեկչությունԱԺ-ում) և 2000թ. մարտի 22-ի (ԼՂՀ նախագահի նկատմամբ մահափորձ) լուսաբանման ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա, արտակարգ իրավիճակներում ԶԼՄ-ների աշխատանքի սոցիոլոգիական հետազոտությունները, լրագրողական համերաշխությունը արտակարգ իրավիճակներում:

«Հակահետևակային ականների հիմնահարցը և դրա լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից».2000թ., սեպտեմբերի 8-10, տարածաշրջանային սեմինար Ծաղկաձորում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Հակահետևակային ականների արգելման միջազգային շարժման Հայաստանի ազգային կոմիտեի, «Աշխարհի բժիշկները՝ հանուն միջուկային պատերազմի կանխարգելման» Ռուսաստանի կոմիտեի հետ համատեղ: 50 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների, ՀՀ պաշտպանության, առողջապահության, սոցիալական ապահովության նախարարությունների, Հայաստանում ԵԱՀԿ առաքելության, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`տարածքների ականաթափում, ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերը բնակչությանը ականային վտանգի մասին տեղեկացնելու գործում, լրագրողների համագործակցությունը հետկոնֆլիկտային վերականգնման հարցում:

«ԶԼՄ-ների դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում».2000թ., փետրվարի 29- մարտի 3, տարածաշրջանային սեմինար Գուդաուրիում, Վրաստան: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպայի Խորհրդի և Ուինսթոնի Խաղաղության հիմնադրամի աջակցությամբ, Եվրոպական ժողովրդավարական նախաձեռնության ֆինանսավորմամբ իրականացվող «Լրատվամիջոցներն անցումային շրջանում» ծրագրի շրջանակներում: 55 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեռնային Ղարաբաղի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ԶԼՄ-ների, լրագրողական և հասարակական կազմակերպությունների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ և Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Հարավային Կովկասում ԶԼՄ-ների կողմից հակամարտությունների լուսաբանման փոփոխությունները, տարածաշրջանի երկրներում ԶԼՄ-ների դերը և գործունեությունը հանրային նշանակության քաղաքական իրադարձությունների ժամանակ, լրատվամիջոցների դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում: Այս հանդիպման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մասնակիցներն առաջին անգամ բաց խոսակցություն էին ծավալել միջէթնիկական հակամարտությունների շուրջ՝ ցավոտ թեմա, որը նախկինում գործնականորեն չի արծարծվել՝ իրավիճակն առավել չսրելու և փոխըմբռնման փխրուն կամուրջները չքանդելու նկատառումով: