2003

«Ինքնակարգավորումը` որպես ազատ, որակյալ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կայացման հնարավորություն». 2003թ. հոկտեմբերի 17-19, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ և «Արտիկլ 19» միջազգային կազմակերպություն`«Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդում խոսքի ազատության միջոցով» նախագծի շրջանակներում (իրականցումը` Բաց հասարակության ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ): 35 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, փորձագետ Բոսնիա-Հերցեգովինայից: Քննարկման հիմնական թեմաներ`Հայաստանում և Բոսնիա-Հերցեգովինայում ԶԼՄ-ների կարգավորումը և ինքնակարգավորումը, հասարակական գործիչների և շարքային քաղաքացիների «մասնավոր կյանքը», վարկաբեկող տեղեկություն, տեղեկությունների հայթայթման ազնիվ և անազնիվ ճանապարհներ, հրապարակումներ ԶԼՄ-ների և լրագրողների մասին, ԶԼՄ-ների օգտագործումն անձնական նպատակներով և լրագրողի քաղաքական հայացքների արտացոլումը հրապարակումներում:

«Հարավային Կովկասի երկրներում 2003թ. ընտրությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա». 2003թ. հոկտեմբերի 10-12, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հարավային Կովկասի երկրներում 2003թ. ընտրությունները` այդ երկրների արևմտաեվրոպական կառույցները եվրաինտեգրման և ժողովրդավարական զարգացման պրիզմայում, Ադրբեջանի ընտրությունների առանձնահատկությունները, Վրաստանի ընտրությունները` որպես երկրի ներքին խնդիրների հայելի, Ադրբեջանի և Վրաստանի ընտրությունների լուսաբանումը հայաստանյան մամուլում, ընտրությունները Հայաստանում և դրանց հնարավոր հետևանքները հարևան երկրների հետ փոխհարաբերություններում, ընտրությունների ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա:

«Հասարակայնության հետ կապերի ծառայությունների աշխատակիցների իրավունքներն ու պարտականությունները». 2003թ. սեպտեմբերի 12-14, սեմինար Երևանում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Լրագրության եվրոպական կենտրոն (Մաաստրիխտ)՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: 25 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, պետական կառույցների և մասնավոր ձեռնարկությունների մամուլի ծառայությունների աշխատակիցներ, փորձագետ Նիդեռլանդներից: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանում հանրային տեղեկատվության ոլորտը, Հայաստան ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերը, նրանց համագործակցությունը հասարակայնության հետ կապերի ծառայությունների հետ, հանրային տեղեկատվությունը Նիդեռլանդներում և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, հանրային տեղեկատվություն` տեսություն և պրակտիկա:

«ԶԼՄ-ները կարգավորող օրենսդրություն և պատասխանատվության խնդիրներ». 2003թ. օգոստոսի 27-28, կլոր սեղան Երևանում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ և «Արտիկլ 19» միջազգային կազմակերպություն`«Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդում խոսքի ազատության միջոցով» նախագծի շրջանակներում (իրականցումը՝ Բաց հասարակության ինստիտուտի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ): 50 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, պետական կառույցների, ինչպես նաև` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ՀՀ Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք ԶԼՄ-ներում զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվություն են նախատեսում, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պաշտոնական նախագիծը:

«ԶԼՄ-ները 2003թ. ընտրություններում».2003թ. մայիսի 2-4, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանման ԵՄԱ մոնիտորինգի արդյունքները, ՀՀ ԱԺ նախընտրական քարոզարշավի առաջին տասնօրյակի լուսաբանման մոնիտորինգի արդյունքները, նախընտրական քարոզարշավների լուսաբանման էթիկական հիմնախնդիրները, մասնագիտական կազմակերպությունների աջակցությունն ընտրություններ լուսաբանող լրագրողներին, ընտրությունները և համացանցը, խոսքի ազատությունը Հայաստանում և տարածաշրջանում:

«ԶԼՄ-ների դերը միջազգային ճգնաժամերի լուսաբանման գործում». 2003թ. ապրիլի 18, սեմինար Երևանում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ`Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի, Գերմանիայի, Բուլղարիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, հետազոտողներ: Քննարկման հիմնական թեմաներ` միջազգային ճգնաժամերի լուսաբանման Գերմանիայի լրատվամիջոցների փորձը, միջազգային ճգնաժամերի լուսաբանման Բուլղարիայի լրատվամիջոցների փորձը, միջազգային ճգնաժամերի լուսաբանման Հայաստանի լրատվամիջոցների փորձը:

«Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը». 2003թ. ապրիլի 2-4, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ`Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների, լրագրողական միավորումների, պետական կառույցների, ինչպես նաև` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի պարտավորությունները և դրանց իրականացման գործընթացը, օմբուցմանի մասին օրենքի ընդունումը, մամուլի ազատության ապահովումը և լրատվական դաշտը կարգավորող օրենսդրության համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին, խղճի ազատության հետ կապված պարտավորությունների կատարում, քրեական օրենսդրության փոփոխությունները, այլընտրանքային զինվորական ծառայության հետ կապված պարտավորությունների կատարում:

«ԶԼՄ-ների մոնիտորինգ և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրի առնչությամբ փորձագիտական հարցում անցկացնելու մեթոդաբանությունը». 2003թ., մարտի 27-29, աշխատանքային առաջին հանդիպում Գուդաուրիում, (Վրաստան): Կազմակերպվել է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները. փորձագետների գնահատականներ և լուսաբանում ԶԼՄ-ներում» երկկողմ նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Երևանի և Բաքվի մամուլի ակումբների կողմից` Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի աջակցությամբ: 13 մասնակից՝ Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի մամուլի ակումբների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ԶԼՄ-ներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի լուսաբանման մոնիտորինգի ընթացքը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի շուրջ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում փորձագետների շրջանում անցկացվելիք հարցման կետերի հստակեցում:

«ԶԼՄ-ների կողմից ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանումը». 2003թ. մարտի 7-9, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ: 40 մասնակից՝ Հայաստանի, ԶԼՄ-ների, ՀԿ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանում նախընտրական քարոզարշավների ժամանակ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների գործունեության օրենսդրական կարգավորումը և դրա համապատասխանությունը միջազգային չափանիշներին, 2003թ. նախագահական ընտրությունների լուսաբանումը մարզային լրատվամիջոցներում, լրագրողական միավորումների դերը ընտրությունների որակյալ և անկողմնակալ լուսաբանումն ապահովելու գործում, 1995-2003թթ. ընտրությունների լուսաբանման համեմատական վերլուծություն, հայկական լրատվամիջոցների լողմից 2003թ. նախագահական ընտրությունների լուսաբանման որակական մոնիտորինգի արդյունքները: