2004

«Հարավային Կովկասի հասարակությունը և ԶԼՄ-ները. տարածաշրջանային հիմնախնդիրների փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնում». 2004թ. նոյեմբերի 3-5, կոնֆերանս Թբիլիսիում (Վրաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն և Վրաստանի “Black Sea Press” ասոցիացիա՝ Եվրասիա հիմնադրամի Հարավային Կովկասում համագործակցության ծրագրի աջակցությամբ: 30 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ՀԿ-ների և ԶԼՄ-ների համագործակցությունը Հարավային Կովկասում, տարածաշրջանային հիմնախնդիրների և փոխհարաբերությունների լուսաբանումը ԶԼՄ-ներում, տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման հարցում Հարավային Կովկասի ՀԿ-ների և ԶԼՄ-ների համագործակցության հեռանկարները:

«Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա՝ ճանապարհ դեպի հաշտեցում». 2004թ. նոյեմբերի 5-8, կոնֆերանս Գուդաուրիում (Վրաստան): Կազմակերպիչներ` Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ, Երևանի մամուլի ակումբ և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն: 20 մասնակից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի լրագրողներ, քաղաքագետներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ եռակողմ հարաբերություններ և դրանց զարգացման պատկերը 2001-2004թթ., ՆԱՏՕ-ի վեհաժողովը 2004թ. հունիսին և դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, քաղաքական գործընթացները Վրաստանում և դրանց ազդեցությունն ամբողջ տարածաշրջանի վրա, տարածաշրջանային տնտեսական նախագծերը և դրանց նպաստելը կամ խոչընդոտելը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, հայ-թուրքական սահմանը՝ որպես հաշտեցման գործընթացի լուրջ գործոն, Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի ակտիվացման համատեքստում, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների դերը տարածաշրջանային հիմնախնդիրների լուծումները գտնելու գործում:

«Միջազգային կառույցները և ԶԼՄ-ները. փոխհարաբերություններ և էթիկա». 2004թ. սեպտեմբերի 19-21, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ: 40 մասնակից՝ միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Եվրոպայի խորհրդի գործունեության լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունները որպես տեղեկությունների աղբյուր՝ ակնկալիքներ և իրականություն, Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը և ԶԼՄ-ները, ԶԼՄ-ների կողմից Բաց հասարակության ինստիտուտի գործունեության լուսաբանումը, միջազգային կառույցները որպես աշխարհում տեղի ունեցող և Հայաստանի շահերին առնչվող իրադարձությունների մասին տեղեկությունների աղբյուր:

«Հանրային տեղեկությունները ժողովրդավարական հասարակությունում». 2004թ. սեպտեմբերի 9-12, մամուլի ծառայությունների աշխատակիցների համար ուսումնական սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Լրագրության եվրոպական կենտրոն (Մաաստրիխտ)՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: 22 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, պետական կառույցների և մասնավոր ձեռնարկությունների մամուլի ծառայությունների աշխատակիցներ, փորձագետներ Նիդեռլանդներից: Քննարկման հիմնական թեմաներ՝ հասարակական կապերի հիմնական բաղադրիչները, ԶԼՄ-ները և դրանց դերը Հայաստանում, ինչպես օգնել ինքդ քեզ և լրագրողներին, ինչպես տարածել տեղեկությունները, մամուլի հաղորդագրությունների պատրաստում և գնահատում, մամուլի ասուլիսի նախապատրաստում և անցկացում, մամուլի քարտուղարների նախապատրաստում հարցազրույցի, կազմակերպության գովազդը և գովազդային պլանի նախապատրաստում, հանրային տեղեկությունների արևմտյան և հայկական փորձը:

«Քաղաքական զարգացումները և ԶԼՄ-ների կողմից դրանց լուսաբանումը Հայաստանում». 2004թ. հունիսի 29, սեմինար Երևանում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ: 50 մասնակից՝ Հայաստանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ 2004թ. քաղաքական իրավիճակի անդրադարձը հայաստանյան ԶԼՄ-ներում, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումները՝ ներքաղաքական լարվածության բաղկացուցիչ մաս:

«Խոսքի ազատություն և մասնավոր կյանքի իրավունք». 2004թ. հունիսի 23-24, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ԶԼՄ-ների բաժին և «Ֆեմիդա» հասարակական կազմակերպություն: 33 մասնակից՝ Հայաստանի ՀԿ-ների, ԶԼՄ-ների և պետական կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ տեղեկատվության ազատության և մասնավոր կյանքի պաշտպանության ոլորտում Եվրոպայի խորհրդի չափանիշները, մասնավոր կյանքի պաշտպանությունը Հայաստանի օրենսդրության մեջ, մասնավոր կյանքի միջամտությանն առնչվող դատական նախադեպերը Հայաստանում, խոսքի ազատության սահմանները՝ մասնավոր կյանքի պաշտպանության համատեքստում, մասնավոր կյանքի պաշտպանության իրավական և էթիկական նորմերը, Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ԶԼմ-ների ինքնակարգավորման փորձը:

«Ազգամիջյան կոնֆլիկտների լուսաբանման էթիկա». 2004թ. սեպտեմբերի 16-18, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ: 35 մասնակից՝ Հայաստանի ՀԿ-ների, ԶԼՄ-ների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ կոնֆլիկտային իրավիճակներում լրագրողների պաշտպանությունը՝ համաձայն Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի, տարածաշրջանային և ազգամիջյան հարաբերությունների ընթացիկ փուլը և մամուլի խնդիրները, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա փոխհարաբերությունների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները, ազգամիջյան կոնֆլիկտների լուսաբանման ժամանակ «մի վնասիր» սկզբունքը, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ԶԼՄ-ների մասնագիտական էթիկայի նորմերին հետևելու համեմատական վերլուծությունը, միջազգային հիմնախնդիրներին նվիրված հրապարակումներում տարածված կարծրատիպները:

«Հայաստանի ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումները և դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին». 2004թ. մարտի 20-21, կլոր սեղան Երևանում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ և «Արտիկլ 19» միջազգային կազմակերպություն: 60 մասնակից՝ Հայաստանի գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Հայաստանի ԶԼՄ-ների ոլորտը կարգավորող օրենսդրությունը և Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարում, «Զանգվածային տեղեկատվության մասին» ՀՀ նոր օրենքը, հանրային հեռարձակման կարգավորման լեհական փորձը, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և միջազգային չափանիշները, զրպարտության և վիրավորանքի քրեական հետապնդումը և եվրոպական չափանիշները, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և առաջարկված փոփոխությունները: Հանդիպմանը տարածվեց «Արտիկլ 19-ի» հայտարարությունը: Եւս մեկ հայտարարություն ընդունվեց կլոր սեղանի մասնակիցների կողմից:

«ԶԼՄ-ների և պետական մարմինների փոխհարաբերությունները. միջազգային փորձը». 2004թ. փետրվարի 13-15, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչներ`Երևանի մամուլի ակումբ և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամ: 30 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և մամուլի ծառայությունների ներկայացուցիչներ, փորձագետներ Գերմանիայից և Բուլղարիայից: Քննարկման հիմնական թեմաներ՝ պետական կառույցների և լրագրողների փոխգործակցությունը Գերմանիայում, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության տեղեկատվական քաղաքականությունը` Գերմանիայի, Բուլղարիայի և Եվրոպայի այլ երկրների օրինակով, խորհրդարան-լրագրող հարաբերությունները նախընտրական քարոզարշավների ժամանակ, ԶԼՄ-ների և պետական մարմինների փոխհարաբերությունները Հայաստանում, տեղեկատվական դաշտի խնդիրների լուծման հարցում լրագրողական կազմակերպությունների դերը: