2008

«Լրատվամիջոցների ինքնակարգավորման կիրառումը և հեռանկարները». 2008թ. դեկտեմբերի 13-14, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: 25 մասնակից՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի ձևավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ԶԼՄ-ների հաշվետվողականության եվրոպական համակարգերի զարգացման միտումները, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2008թ. գործունեությունը, լսարանի տեղեկատվական պահանջմունքներին Հայաստանի հեռուստատեսությունների գործունեության համապատասխանության մակարդակի բացահայտման նպատակով՝ ԵՄԱ կատարած սոցիոլոգիական հարցման արդյունքները, միջազգային իրադարձությունների և տարածաշրջանային խնդիրների լուսաբանման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների մասնագիտական էթիկան: Սեմինարի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

«Անդրադարձ հանրային նշանակության խնդիրներին՝ 2008թ. Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ». 2008թ. հոկտեմբերի 16-18, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 25 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` տեղական ինքնակառավարման ինստիտուտը երկրի քաղաքական կառուցվածքում, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության փոխգործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, Հայաստանի տպագիր լրատվամիջոցների կողմից արդիական խնդիրների լուսաբանումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, Հայաստանի հեռուստաընկերությունների կողմից արդիական խնդիրների լուսաբանումը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, ընտրական օրենսդրություն և ընտրությունների լուսաբանման ավանդույթներ, մարզային ԶԼՄ-ների գործունեության առանձնահատկություններ և հեռանկարներ:

«ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների հավաք». 2008թ. հոկտեմբերի 18-19, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: 25 մասնակից՝ ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեությունը, լրագրողական էթիկայի խախտման դեպքեր, կազմակերպչական հարցեր:

«Լրատվամիջոցների բազմակարծությունը Հայաստանում». 2008թ. հուլիսի 8, կոնֆերանս Երևանում, (Հայաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ: 80 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների մասնագիտական միավորումների, պետական մարմինների, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԵԽ չափորոշիչներ, ԶԼՄ-ների բազմակարծության և ազատության առնչությամբ ԵԽԽՎ վերջին բանաձևերի պահանջների կատարումը Հայաստանի կողմից, լրատվամիջոցների ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխության գերակա խնդիրները, ԶԼՄ-ների սեփականատերերի, մասնագիտական համայնքի և լրագրողների անելիքները տեղեկատվական ոլորտում իրական բազմակարծության հասնելու ճանապարհին, ԶԼՄ-ների սեփականատերերի, մասնագիտական համայնքի, լրագրողների և իշխանության միջև փոխհարաբերությունները: Կոնֆերանսի ավարտին կազմակերպիչները հրապարակեցին իրենց Եզրակացությունը:

«Հանրային նշանակության խնդիրների լուսաբանումը 2008թ. Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ». 2008թ. մայիսի 28-30, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 24 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`հեռարձակվող լրատվամիջոցների կողմից 2008թ. Հայաստանում նախագահական ընտրությունների լուսաբանման դիտարկման արդյունքները, հանրային նշանակության խնդիրները ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ելույթներում, մեդիա օրենսդրության փոփոխությունները և դրանց ազդեցությունն ընտրապայքարի լուսաբանման վրա, նախագահական ընտրությունները բլոգներում, ներքաղաքական խնդիրների լուսաբանումը նախընտրական քարոզարշավի ժամանակ և հետընտրական շրջանում, արտաքին քաղաքական խնդիրների լուսաբանումը նախընտրական քարոզարշավի ժամանակ:

«ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների հավաք». 2008թ. մայիսի 27-28, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: 30 մասնակից՝ ԶԼՄ-ների՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի և Դիտորդ մարմնի կազմի մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկություններ, կազմակերպչական հարցեր: