2009

«ԵՄ-Հայաստան համագործակցություն. ներկան և հեռանկարները». 2009թ. դեկտեմբերի 27-29, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 26 մասնակից՝ ԶԼՄ-ների, հասարակական , այդ թվում լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից: Քննարկման հիմնական թեմաներ`«Արևելյան գործընկերությունը՝ որպես ԵՄ-Հայաստան համագործակցության նոր փուլ, քաղաքացիական հասարակության դերը եվրաինտեգրման գործընթացում, Հայաստանում եվրաինտեգրման գործընթացը քաղաքական իրադարձությունների համատեքստում, Հայաստանի մասնակցությունը Արևելյան գործընկերության թեմատիկ պլատֆորմներում, Եվրամիությունը և լրատվամիջոցների ազատության հեռանկարները, Եվրոպական հարևանության Լրագրողական ցանցի գործունեությունը:

«Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման քաղաքականությունը և օրենսդրությունը». 2009թ. դեկտեմբերի 16-18, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 37 մասնակից՝ ռադիո և հեռուստաընկերությունների ղեկավարներ, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հեռարձակման ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխման խնդիրները, գովազդի մասին օրենսդրության օպտիմալացման հարցերը, Հայաստանի հեռուստատեսությունների կողմից հեռարձակման և գովազդի մասին օրենսդրության կատարման վերաբերյալ՝ 2009թ. ԵՄԱ իրականացրած դիտարկման արդյունքները, ռադիո և հեռուստահեռարձակման թվայնացման իրավական հիմքերը, ռադիո և հեռուստահեռարձակման թվայնացման տեխնիկական խնդիրները:

«ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում». 2009թ. դեկտեմբերի 12-13, երկրորդ սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի աջակցությամբ: 60 մասնակից՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի ձևավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների ինքնակարգավորման միջազգային միտումները, լրագրողական էթիկայի արդի խնդիրները Հայաստանում, երեխաների իրավունքների պաշտպանությունը՝ լրագրողի մասնագիտական վարքի կանոնների տեսանկյունից, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների մասին հանրության տեղեկացվածության խնդիրները: Սեմիարի ժամանակ հաստատվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգը, ինչպես նաև քննարկվել են Դիտորդ մարմնի անդամների ռոտացիայի սկզբունքները:

«ԶԼՄ-ների ինքնակարգավորման հեռանկարները Հայաստանում». 2009թ. հոկտեմբերի 23-25, առաջին սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի աջակցությամբ: 40 մասնակից՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի ձևավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ`ԶԼՄ-ներում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանումը, զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունները, ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգերի եվրոպական փորձը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2008-2009թթ. գործունեությունը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնի փոփոխությունների շուրջ առաջարկների և ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությունների ինստիտուցիոնալացման հեռանկարների քննարկում:

«Հայ-թուրքական թիմային լրատվական նախագիծ». 2009թ. հուլիսի 10-11, կոնֆերանս Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ`«Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի աջակցությամբ: 25 մասնակից՝ Թուրքիայի և Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայ-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային զարգացման հեռանկարները, Հայաստանի քաղաքական շրջանակների և փորձագիտական համայնքի անդրադարձը հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, թուրքական և հայաստանյան մամուլի հրապարակումների համեմատական վերլուծություն, թուրքական «Հյուրիեթ» և «Զաման» օրաթերթերի մոտեցումները հայ-թուրքական սահմանի բացմանը և դրան առնչվող թեմաներին, հայ-թուրքական քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանումը երկու երկրների մամուլում, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում հարևան Շիրակի մարզի և Կարսի վիլայեթի հեռանկարները:

«Հայաստանի ԶԼՄ-ներում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության լուսաբանում». 2009թ. հունիսի 5-7, սեմիար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ օմբուցմանի աշխատակազմի, Հայաստանի լրագրողական և իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և լրատվամիջոցների միջև համագործակցույթուն, մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում, 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին ԵՄԱ-ի իրականացրած դիտարկման արդյունքների հիման վրա՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության լուսաբանման միտումները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպան կազմակերպությունների միջև համագործակցություն:

«Հայաստան-Թուրքիա՝ երկկողմ հարաբերություններ». 2009թ. ապրիլի 16-19, միջազգային սեմինար Թուրքիայում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ: 20 մասնակից՝ Գերմանիայի, Թուրքիայի և Հայաստանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայ-թուրքական ժամանակակից հարաբերությունների լուսաբանումը ԶԼՄ-ներում, Թուրքիայի և Հայաստանի եվրոպական հեռանկարները՝ ընդհանուր շահեր և հակասություններ, «երրորդ կողմի» դերը հայ-թուրքական հաշտեցման գործում, երկկողմ լրագրողական նախաձեռնությունները և դրանց դերը հասարակական կարծիքի փոփոխության գործում, հայ-թուրքական կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական կապերը և ԶԼՄ-ներում դրանց լուսաբանումը, տարբերություններն ու նմանությունները՝ որպես փոխադարձ հետաքրքրության և փոխըմբռնման գործոն, հակասությունների հաղթահարման մեջ ժողովրդավարության և խոսքի ազատության դերը:

«Հայաստանի լրատվամիջոցների կողմից արդիական խնդիրների լուսաբանումը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ». 2009թ. մարտի 21-22, սեմիար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: 35 մասնակից՝ Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարգավորող օրենսդրությունը՝ Երևանի փոփոխված կարգավիճակի և մայրաքաղաքի Ավագանու խորհրդի 2009թ. մայիսի 31-ին նախատեսված ընտրությունների լույսի ներքո, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաստանի հեռուստաընկերությունների կողմից արդիական խնդիրների լուսաբանման դիտարկման արդյունքները՝ լսարանի տեղեկատվական պահանջների համատեքստում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ լրատվամիջոցների ինքնակարգավորման դերը , տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների լուսաբանման փորձը և առանձնահատկությունները՝ «Առավոտ» օրաթերթի և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օրինակով: