«Հայ-ադրբեջանական հարաբերությունները և թուրքական գործոնի ազդեցությունն այդ խնդրին». 2010թ. նոյեմբերի 26-28, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ ԶԼՄ-ների, հասարակական , այդ թվում լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից: Քննարկման հիմնական թեմաներ` հայ-ադրբեջանական խնդիրների լուսաբանումը երկու երկրների ԶԼՄ-ներում, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների փոխհարաբերությունները, հայերը ժամանակակից Թուրքիայում, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հասարակական կապերը Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում:
«ԵՄ-Հայաստան համագործակցություն. ներկան և հեռանկարները». 2010թ. հոկտեմբերի 13-15, սեմինար Ղափանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 33 մասնակից՝ ԶԼՄ-ների, հասարակական , այդ թվում լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից: Քննարկման հիմնական թեմաներ` ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքական նշանակությունը, ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հեռանկարները՝ Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսված ազատ առևտրի համաձայնագրի համատեքստում,հակակոռուպցիան ծրագրերի նշանակությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, քաղաքացիական հասարակության դերը Արևելյան գործընկերության իրագործման մեջ, Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրերի լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների խնդիրները ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում:
«ԶԼՄ-ների դերը ղարաբաղյան հակամարտությունում և տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման հարցում». 2010թ. սեպտեմբերի 13-15, միջազգային համաժողով Ստամբուլում (Թուրքիա): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: Միջոցառման կազմակերպմանն օժանդակել է Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնը: 30 մասնակից՝ լրագրողներ և փորձագետներ Ադրբեջանից, Գերմանիայից, Թուրքիայից, Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանից: Քննարկման հիմնական թեմաներ` ղարաբաղյան հակամարտությունը` տարածաշրջանային անվտանգության համատեքստում և դրա լուսաբանումը գերմանալեզու մամուլում, Թուրքիայի քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հայացքները Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում երկկողմ հարաբերությունների լուսաբանումը Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից, ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների արտացոլումը հարևան երկրներում, ծրագրով նախատեսված հետագա քայլերի քննարկում:
«Տարածաշրջանային գործընթացների շուրջ հասարակության տեղեկացվության բարձրացում». 2010 թ. հուլիսի 14-17, աշխատանքային հանդիպում Բազալեթիում (Վրաստան): Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 10 մասնակից՝ ԵՄԱ-ի և «Յենի Նեսիլ»-ի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ընդհանուր վիճակը և նորագույն միտումները Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ներում, տարածաշրջանային խնդիրների լուսաբանման հարցում այդ գործոնների ազդեցությունը, Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ներում հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման դիտարկման արդյունքները, փորձագետների սպասումները հայ-ադրբեջանական թեմայի ԶԼՄ-ների լուսաբանումից, Ադրբեջանում և Հայաստանում «կլոր սեղանների» արդյունքները, դիտարկման և կլոր սեղանների արդյունքների վերլուծություն, ծրագրով նախատեսված հետագա քայլերի քննարկում:
«ԵՄ-Հայաստան համագործակցություն. ներկան և հեռանկարները». 2010թ. մայիսի 28-30, սեմինար Գյումրիում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 40 մասնակից՝ ԶԼՄ-ների, հասարակական , այդ թվում լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից: Քննարկման հիմնական թեմաներ` Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովի Ազգային պլատֆորմի ձևավորման գործընթացը Հայաստանում , Արևելյան գործընկերություն՝ ակնկալիքներ և իրականություն, Արևելյան գործընկերության ծրագրի նշանակությունը միջազգային աշխարհաքաղաքական իրադրության համատեքստում, Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրերի լուսաբանումը Հայաստանի ԶԼՄ-ներում. 2010թ. մարտ-ապրիլ ամիսների բովանդակային վերլուծության արդյունքները , Հայաստանը եվրաինտեգրման ճանապարհին, Արևելյան գործընկերության ծրագրով նախատեսված ժողովրդավարական բարեփոխումների հիմնական խնդիրները, Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի հնարավորությունները և գործիքները:
«Լրագրողական աջակցություն՝ կայունությանը և համագործակցությանը Կովկասում». 2010թ. ապրիլի 2-5, կլոր սեղան Իզմիրում, Թուրքիա: Կազմակերպիչներ` Երևանի մամուլի ակումբ և Ադրբեջանի լրագրողների «Յենի Նեսիլ» միություն` ԵՄԱ-ի և «Յենի Նեսիլ»-ի համատեղ նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի ԶԼՄ-ների ցանցային ծրագրի օժանդակությամբ, Թուրքիայի լրագրողների ֆեդերացիայի, Իզմիրի տնտեսական համալսարանի, Հասարակական հարաբերությունների վրաստանյան ինստիտուտի և Ռուսաստանի լրագրողների միության աջակցությամբ: 20 մասնակից՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի ԶԼՄ-ների և լրագրողական կազմակաերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ Կովկասի հին հակամարտությունները և նոր իրականությունը, հակամարտությունների ազդեցությունը և դրանց լուծման հնարավոր ուղիները, կայունության և համագործակցության նախաձեռնություն, կլոր սեղանի մասնակից երկրներում ԶԼՄ-ների վիճակը, տարածաշրջանային հակամարտությունների լուսաբանման բնույթը, համատեղ գործողությունների հայեցակարգը և ծրագրի հիմնական բաղադրիչները: