«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծ՝ մշակել է Երևանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ձևավորված աշխատանքային խումբը։ 2019թ․հուլիսի 11-ին համապատասխան փաթեթը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովին։ Աշխատանքային խումբը հրավիրում է քննարկման բոլոր հետաքրքրված կողմերին։
Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման ևպահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգ՝ հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2015թ. հոկտեմբերի 15-ին:
Հարցի նախապատմությունը. 2003թ. սեպտեմբերին ընդունվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը՝ այն քիչ առաջադեմ փաստաթղթերից, որն արժանացել է միջազգային փորձագետների բարձր գնահատականին և ընդհանուր առմամբ ապահովում է տեղեկատվության մատչելիության և այն ստանալու՝ մարդու իրավունքի իրացումը: Սակայն դրա ընդունման պահից և հետագա 12 տարիների ընթացքում լրագրողական հանրությունը պնդում էր Օրենքի 5-րդ («Տեղեկատվությունների գրանցումը, դասակարգումը և պահպանումը») և 10-րդ («Տեղեկությունների տրամադրման պայմանները») հոդվածների պահանջներին համպատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման անհրաժեշտությունը, քանի որ դրանք տեղեկատվության մատչելիության կարևոր երաշխիքներն են: Տեղեկատվության տրամադրումը կամ դրա մերժումը կարգավորող, պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը ճշգրտող և Օրենքի կիրառման հետ կապված այլ հարցեր պարունակող նման կարգի բացակայությունը բերում էր Օրենքի թերի կիրարկմանը: Համապատասխան փաստաթղթի մշակման պարտավորությունը դրված էր ՀՀ կառավարության վրա:
↓ Ներքոհիշյալ փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովի կայքում և Հայաստանի տեղեկատվական-իրավական համակարգում` ARLIS
ՀՀ Սահմանադրություն
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք
«Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք
« Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենք, հոդված 97
Թվային հեռարձակման անցման հայեցակարգ
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 19
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, հոդված 19, 1087.1
ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդվածներ 144, 148-154, 164, 333
ՀՀ Քրեադատավարական օրենսգիրք, հոդվածներ 16, 86
ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդվածներ 19, 20, 22, 22’, 23, 81,113
«Լեզվի մասին» ՀՀ օրենք
«Գովազդի մասին» ՀՀ օրենք
«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք
«Պետական և ծառայողական գողտնիքի մասին» ՀՀ օրենք
«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենք
«Ներքին զորքերի մասին» ՀՀ օրենք
«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենք
«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենք
«Դեղերի մասին» ՀՀ օրենք
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք