Երևանի մամուլի ակումբը հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, փորձագետներին և հասարակական ակտիվիստներին մասնակցելու տարածաշրջանային ծրագրի, որը նպատակ ունի խթանել տարածաշրջանային համագործակցությունը, փոխըմբռնումը և վստահության ձևավորումը Հարավային Կովկասում։
Ծրագիրը միավորում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տարածաշրջանի տարբեր համայնքներից՝ միասին աշխատելու ընդհանուր հասարակական խնդիրների շուրջ և ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ։
Այս նախաձեռնությունը հիմնված է քաղաքացիական դիվանագիտության և հասարակությունից հասարակություն համագործակցության գաղափարի վրա, որտեղ քաղաքացիները և համայնքային առաջնորդները կարող են կարևոր դեր ունենալ տարածաշրջանում վստահության և համագործակցության ամրապնդման գործում։
Ինչո՞ւ մասնակցել
Ծրագիրը հնարավորություն է տալիս.
- ծանոթանալ տարածաշրջանի քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների հետ,
- մասնակցել մասնագիտական քննարկումների և համագործակցային աշխատանքային խմբերի,
- զարգացնել նոր գաղափարներ տարածաշրջանային համագործակցության համար
- աշխատել փորձառու մասնագետների և մենթորների հետ,
- ներկայացնել ձեր գաղափարները տարածաշրջանային հարթակներում
Ծրագրի ընթացքում մասնակիցները կմշակեն համագործակցային նախաձեռնությունների գաղափարներ, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Ծրագրի թեմատիկ ուղղությունները
Ծրագիրը կենտրոնացած է երեք կարևոր ուղղությունների վրա.
- Բնապահպանական համագործակցություն․ համատեղ լուծումների որոնում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության ոլորտում։
- Հումանիտար համագործակցություն․ ներառյալ հակամարտությունների հումանիտար հետևանքների մեղմացմանն ու մարդասիրական համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։
- Սահմանամերձ համայնքների համագործակցություն․ հասարակական կապերի և համայնքային նախաձեռնությունների զարգացում սահմանամերձ տարածքներում։
Ընտրվածները կմասնակցեն արտերկրում նախատեսված վերապատրաստմանը՝ միտված տարածաշրջանային համագործակցության ունակությունների զարգացմանը։
Ովքե՞ր կարող են դիմել
Հրավիրում ենք՝
- քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին,
- հասարակական ակտիվիստներին,
- փորձագետներին և հետազոտողներին համայնքային նախաձեռնությունների առաջնորդներին։
Հատկապես ողջունվում են դիմումները այն անձանցից, ովքեր ներգրավված են հետևյալ ոլորտներում.
- բնապահպանություն,
- համայնքային զարգացում,
- հումանիտար հարցեր,
- հասարակական երկխոսություն,
- տարածաշրջանային համագործակցություն։
Ինչպե՞ս դիմել
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմումի ձևաթուղթը.
https://forms.gle/o4jPSYJF2jwpdSSZ7
Դիմումների վերջնաժամկետը`
Մարտի 25, 2026թ.
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատվի դիմումների գնահատումից հետո։
Որևէ հարցի պարագայում՝ գրել [email protected]:








