ԱՎԱԳՅԱՆ Գերման

12 դեկտեմբերի, 1962 – 16 փետրվարի, 2020

Ծնվել է Վրաստանի Խոնի շրջանի Ծուլուկիձե գյուղում:

Կրթությունը/մասնագիտությունը

1980- 1985թթ.` Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտ, էներգետիկայի ֆակուլտետ
1999թ.՝ Բաց հասարակության ինստիտուտի կողմից կազմակերպված «Մագնումի» ֆոտոլրագրության սեմինար՝ լուսանկարիչներ Լերի Թաուելի և Սյուզեն Մայսալեսի մասնակցությամբ (Երևան)
2002թ.՝ Հասելբլադի հիմնադրամի կրթաթոշակառու (Գյոթեբորգ, Շվեդիա)

Աշխատանքը

1989-2020թթ.` ազատ ֆոտոթղթակից
2003թ.՝ “Takoma Voice” թերթի ֆոտոթղթակից (ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգ)
1996-1998թթ.՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի ֆոտոթղթակից
1993թ.՝ «Զինվոր» թերթի թղթակից

Մրցանակները/Պարգևները

2005թ.՝ Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակ՝ «Մահաբեր խաղալիքներ» ֆոտոշարքի համար
2002թ.՝ վավերագրական լուսանկարի «Հիսուն ագռավ» միջազգային հիմնադրամի մրցույթի (հիմնված է “Mother Jones” ամսագրի կողմից, ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո)
2001թ.՝ «Մամուլում ձեռքբերումների համար» մրցանակը՝ «Վերսուս» ստուդիայի և Բաց հասարակության ինստիտուտի կողմից (Հայաստան, Երևան)
2000թ.՝ Հայ-ամերիկյան «Համայնապատկեր» ամսագրի «Տարվա լավագույն լուսանկարիչ» (ԱՄՆ, Լոս Անջելես)

Հրապարակումները

«Ռեսպուբլիկա Արմենիա», “Takoma Voice”, «Գարուն» ամսագիր, տեղական և արտասահմանյան ԶԼՄ-ներ

Նախասիրությունները

Ավտոմեքենաներ, ձկնորսություն

Լեզուների իմացությունը

Ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած, մեկ դուստր