ԴՈՅԴՈՅԱՆ Շուշան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 9-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1992- 1997թթ.` Երևանի պետական համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, լրագրող
2000թ. մինչև օրս՝ Երևանի պետական համալսարան, իրավաբանության ֆակուլտետ

Աշխատանքը

2001թ. մինչև օրս` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր և տնօրեն
2003թ. մինչև օրս`Հայաստանում «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության թղթակից
1997թ. մինչև օրս` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
2001թ. հունվար- մայիս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գործուղված դասախոս ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Միդլսեկսի Համայնքային քոլեջում
1998-2001թթ.՝ ռադիոլրագրող «Ինտերնյուս» Հայաստանում
1996-1998թթ. Հայաստանի ազգային ռադիոյի «Օրենք» ծրագրի պրոդյուսեր

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2000 թ. մինչև օրս` «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի/ Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիայի վարչության անդամ

Մրցանակները/ Պարգևները

1999թ.՝ Բաց հասարակության ինստիտուտի առաջին մրցանակը՝ դրամաշնորհի տեսքով ($1000) փախստականների հիմնախնդրի հոդվածաշարի համար

Հրապարակումները

«Արմենիան ուիքլի» (ԱՄՆ), «Արմենիան միռոր սփեքթեյթոր» (ԱՄՆ), «Անիվ» ռադիոծրագիր և թոք-շոու («Ինտերնյուս» Հայաստան), Հայաստանի ազգային ռադիո
2001թ. մինչև օրս՝ «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագիր
2001թ.՝ «Սահմանադրությունը՝ մամուլի ազատության երաշխավոր» գիրքը (115 էջ)
2005թ.՝ «Տեղեկատվության ազատության իրավական կարգավորումը» (70էջ)
և «ԶԼՄ-ների մասին օրենքը» (90էջ)

Նախասիրությունները

Ճանափարհորդություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն (միջին)

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի չորս զավակ

Ինչպես կապվել

Հեռ.՝ (374 10) 56 09 22 (աշխ.), (374 91) 40 78 36 (բջջ.)

Е-mail՝ [email protected][email protected]

Վեբ-կայք՝ www.foi.am