ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ Տիգրան

«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

Ծնվել է 1965թ. փետրվարի 21-ին, Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1983- 1988թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ (թերի բարձրագույն)

Աշխատանքը

2020թ. մինչև օրս` «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
2002թ. մինչև օրս`«Շողակաթ» հեռուստաընկերության ստեղծագործական խորհրդի անդամ
2004-2008թթ. «Շողակաթ» հեռուստաընկերության հեռուստաֆիլմերի և հաղորդումների արտադրության տնօրեն
1993-2004թթ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ
1992-1993թթ.՝ «Ար» թերթի գլխավոր խմբագիր
1990-1992թթ.՝ Հայաստանի հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ
1988-1990թթ.՝ «Մաշտոց» ինքնահրատի խմբագիր
1987-1990թթ.՝ «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի վարիչ
1987թ.՝ «Ավանգարդ» թերթի թղթակից
1986-1987թթ.՝ «Կերպասագործ» բազմատիրաժ թեթրի աշխատակից

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2000թ. մինչև օրս` Հետաքննող լրագրողների ասոցիացիա

Անդամությունը կուսակցություններում և դրանց ղեկավար մարմիններում

1990-1991թթ.՝ Հայոց համազգային շարժման վարչության անդամ

Մրցանակները/ Պարգևները

2000թ.՝ «Շողակաթի» մրցույթում լավագույն սցենարի և լավագույն տեսահոլովակի համար
2005թ.՝ Երևանի մամուլի ակումբի՝ Վալերի Այդինյանի անվան մրցանակը՝ «168» ժամ թերթում տպագրված հրապարակախոսական հոդվածների համար
2007թ. «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակ՝ «168 ժամ» թերթում տպագրված «Չընտրություն» հոդվածաշարի համար

Հրապարակումները

«Ավագարդ», «Հայք», «Առավոտ», «Լուսավորիչ», «Գրական թերթ», «Գարուն» ամսագիր, Հյաաստանի պետական հեռուստատեսություն, `«Շողակաթ» հեռուստաընկերություն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոններ

2001թ.՝ «Ինքնուրույն աղոթք» ժողովածու

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ինչպես կապվել

Հեռ.՝  (374 91) 46 32 39 (բջջ.)

Е-mail՝ [email protected]