«Մեդիա երկխոսություն» առցանց տեղեկագիր

«Մեդիա երկխոսություն» լույս է տեսել շաբաթը մեկ անգամ (հայերեն, ռուսերեն և անգլերեն) 2002թ. փետրվարից մինչև 2007թ. դեկտեմբեր՝ Երևանի մամուլի ակումբի և Ադրբեջանի լրագրողների «Յենի նեսիլ» միության համատեղ նախագծերի շրջանակներում: Տեղեկագիրը ներառել է Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մամուլում հրապարակված առավել նշանակալի հոդվածները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին նվիրված այլ նյութեր: