ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հանրային իրազեկման հանդիպումներ

Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնության հանրային իրազեկման հանդիպումները Հայաստանի մարզերում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամների կողմից անցկացվում են՝ նպատակ ունենալով մարզային ԶԼՄ-ների, ՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների և լայն հասարակության ներկայացուցիչներին ծանոթացնել ԴՄ առաքելությանը, խնդիրներին և գործունեությանը, ինքնակարգավորման գործող փաստաթղթերին և մեխանիզմներին, այդ թվում՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի խախտումների առնչութամբ Դիտորդ մարմնին բողոքներով դիմելու ընթացակարգին:

Միջոցառումները կազմակերպվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։

 2023

Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնության հանրային իրազեկման հանդիպումներ. 2023թ. հունիսի 19 Արմավիրում (34 մասնակից) և հուլիսի 24 Սևանում (26 մասնակից)

Արմավիր

Սևան

Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնության հանրային իրազեկման հանդիպումներ. 2023թ. հունիսի 22 Գորիսում (25 մասնակից) և հունիսի 23 Վայքում (28 մասնակից)

Գորիս

Վայք