ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի արտագնա նիստեր

Արտագնա նիստերը Հայաստանի մարզերում ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամների կողմից անցկացվում են՝ ծանոթացնելու մարզային ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ԴՄ առաքելությանը, խնդիրներին և գործունեությանը, ինքնակարգավորման գործող փաստաթղթերին և մեխանիզմներին, այդ թվում՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի խախտումների կապակցությամբ բողոքներով Դիտորդ մարմնին դիմելու ընթացակարգին:

Միջոցառումները կազմակերպվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ՝ Երևանի մամուլի ակումբի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից համատեղ իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում:

Նիստերը ուղիղ եթերում հեռարձակվում են Ustream.tv միջոցով (live streaming) և տեղադրվում են YPC YouTube-ում:

 2017

2017թ. նոյեմբերի 16: Արտագնա նիստ Վայքում, Վայոց ձորի մարզ

Վայքի ԻնֆոՏանը՝ Դիտորդ մարմնի անդամների մասնակցությամբ: Նիստի սկզբում ԴՄ համակարգող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Վայոց ձորի մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ծանոթացրեց Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեության և աշխատանքային սկզբունքների հետ: Այնուհետև ԴՄ անդամները բաց նիստում քննարկեցին և ընդունեցին Ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման ուղեցույցը, ինչպես նաև քննարկեցին ԶԼՄ-ների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանցի Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողով՝ Դիտորդ մարմնի ներկայացրած դիմումների ընթացքը:

2017թ. հոկտեմբերի 16: Արտագնա նիստ Իջևանում, Տավուշի մարզ

Իջևանի ԻնֆոՏանը՝ Դիտորդ մարմնի անդամների մասնակցությամբ: Նիստի սկզբում ԴՄ համակարգող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Տավուշի մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ծանոթացրեց Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեության և աշխատանքային սկզբունքների հետ: Այնուհետև ԴՄ անդամներն անցկացրին անկախ լրագրող Թեհմինե Ենոքյանի դիմումի բաց քննարկում: Վերջինս խնդրել էր պարզաբանել` արդյոք արդարացի են քննադատությունները լրագրողի հասցեին, եթե հանրային միջոցառումների ժամանակ նրա նկարահանած տեսանյութերն իրավապահ մարմինները հետագայում օգտագործում են քրեական գործ հարուցելու համար: Քննարկման արդյունքում ընդունվեց այս հարցով ԴՄ փորձագիտական կարծիքը:

2017թ. հունվարի 30: Արտագնա նիստ Արմավիրում, Արմավիրի մարզ

Արմավիրի ԻնֆոՏանը՝ Դիտորդ մարմնի անդամների մասնակցությամբ: Նիստի սկզբում ԴՄ համակարգող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Արմավիրի մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին ծանոթացրեց Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի ձեւավորմանը՝ առաջին քայլերից մինչեւ Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի ընդունումն ու Դիտորդ մարմնի ձեւավորումը: Ներկայացվեցին նաև Դիտորդ մարմնի աշխատանքային սկզբունքները և վերջին մի քանի բողոքների վերաբերյալ եզրակացությունները: Այնուհետև ԴՄ անդամները բաց նիստում քննարկեցին և ընդունեցին «Պատերազմի, զինված բախումների եւ ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի» ուղեցույցը:

 2016

2016թ. հոկտեմբերի 14: Արտագնա նիստ Գորիսում, Սյունիքի մարզ

Գորիսի ԻնֆոՏանը՝ Դիտորդ մարմնի անդամների մասնակցությամբ: Նիստի սկզբում ԴՄ համակարգող, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Սյունիքի մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին պատմեց Հայաստանում ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության մասին, ծանոթացրեց ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեությանը և աշխատանքային սկզբունքներին: Այնուհետև ԴՄ անդամներն անցկացրին քաղաքացի Գևորգ Հայրապետյանի բողոքի բաց քննարկում՝ Shamshyan.com կայքում հրապարակված «Ապարանի ոստիկանները հայտնաբերեցին 20-ամյա հարսին, ում գյուղացիները կարծում էին, թե արջն է տարել» լուրի կապակցությամբ: Քննարկման արդյունքում ընդունվեց այս գործով ԴՄ կարծիքը:

↓ 2015

2015թ. բոլոր երեք նիստերը նվիրված են եղել ինքնակարգավորման մեխանիզմներին և նույն թվականին Դիտորդ մարմնի կողմից ընդունված փաստաթղթերին՝ «Սոցիալական ցանցերում խմբագրությունների աշխատակիցների վարքի կանոնների վերաբերյալ» ուղեցույց և Հայաստանի ԶԼՄ-ների համար՝ «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշման հիման վրա մշակված ուղեցույց:

2015թ. նոյեմբերի 24: Արտագնա նիստ Վանաձորում, Լոռու մարզ

«Լոռի» հեռուստաընկերության խմբագրությունում՝ Դիտորդ մարմնի երեք անդամների (մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, Media.am-ի պրոդյուսեր Գեղամ Վարդանյան) և Վանաձորի ու Լոռու մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների 17 ներկայացուցիչների մասնակցությամբ:

2015թ. հոկտեմբերի 20: Արտագնա նիստ Մարտունիում, Գեղարքունիքի մարզ

Մարտունու ԻնֆոՏանը՝ Դիտորդ մարմնի երեք անդամների (մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյան) ու Մարտունու և Գեղարքունիքի մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների 12 ներկայացուցիչների մասնակցությամբ:

2015թ. սեպտեմբերի 30: Արտագնա նիստ Գյումրիում, Շիրակի մարզ

Գյումրու ԻնֆոՏանը՝ Դիտորդ մարմնի երկու անդամների (մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյան, Media.am-ի պրոդյուսեր Գեղամ Վարդանյան) ու Գյումրու և Շիրակի մարզի ԶԼՄ-ների, ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների 18 ներկայացուցիչների մասնակցությամբ: