2016թ. Որոշումներ/եզրակացություններ

Դիտորդ մարմնի 2016թ. հոկտեմբերի 14-ի կարծիքը՝  ընդդեմ Shamshyan.com կայքի «Ապարանի ոստիկանները հայտնաբերեցին 20-ամյա հարսին, ում գյուղացիները կարծում էին, թե արջն է տարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ» վերտառությամբ լուրի՝ քաղաքացի Գևորգ Հայրապետյանի բողոքի վերաբերյալ:

Դիտորդ մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի  2016թ. սեպտեմբերի 28-ի համատեղ կարծիքը՝ «Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը ՄԻԱՎ ուներ. ինչ վտանգ կարող է սպառնալ նրան օգնություն ցուցաբերածներին. ներկայացնում է բժիշկը» հրապարակման վերաբերյալ:

Դիտորդ մարմնի 2016թ. հուլիսի 25-ի փորձագիտական եզրակացությունը՝ Աննա Ժամակոչյանի եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» կազմակերպության՝ ընդդեմ «Ա ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի «Վտանգավոր լռություն» խորագրով հաղորդման բողոքի վերաբերյալ:

Դիտորդ մարմնի 2016թ. մարտի 23-ի փորձագիտական եզրակացությունը՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի եւ Փայլակ Ֆահրադյանի փոխադարձ բողոքների վերաբերյալ: Newsbook.am կայքի խմբագիր Գոհար Վեզիրյանի բողոքն ընդդեմ լրագրող Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան էջի 2016թ. փետրվարի 23-ի գրառման եւ Փայլակ Ֆահրադյանի բողոքն ընդդեմ Newsbook.am կայքի 2016թ. փետրվարի 23-ի հրապարակման քննարկվեցին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի նիստում, որին ներկա էին երկու կողմերն էլ, որոնք ներկայացրին իրենց փաստարկները: 2016թ. ապրիլի 19-ին Դիտորդ մարմինը հրապարակեց իր փորձագիտական եզրակացությունը: Նույն օրը այն տեղադրվեց Newsbook.am կայքում և Փայլակ Ֆահրադյանի ֆեյսբուքյան էջում:

Դիտորդ մարմնի 2016թ. մարտի 3-ի փորձագիտական եզրակացությունը՝ ընդդեմ Shamshyan.com կայքի՝ Մուշեղ Հովսեփյանի բողոքի վերաբերյալ:

Դիտորդ մարմնի 2016թ. հունվարի 27-ի առաջարկությունը «Newmag» ամսագրի խմբագրությանը՝ 2016թ. հունվարի 13-ին  պարբերականի առցանց տարբերակում հրապարակված «Ո՞վ էր փախած հարսնացուն եւ ի՞նչ եղավ նրա հետ» հրապարակման վերաբերյալ: Հոդվածում հրապարակվել էին հանրային դեմք չհանդիսացող անձի մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ: Քննարկումների արդյունքում Դիտորդ մարմինը որոշեց առաջարկել ամսագրի խմբագրությանը՝ հոդվածից հեռացնել անձին ճանաչելի դարձնող տեղեկությունները եւ նրա լուսանկարը, ինչպես նաեւ՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել այլ քայլեր՝ հրապարակման հերոսի հետ հնարավոր վեճը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ: 2016 թ. հունվարի 30-ին «Newmag»-ը ամբողջությամբ հրապարակել է Դիտորդ մարմնի առաջարկությունը, ինչպես նաև տեղեկացրել, որ ընդունել է այն: Ամսագրի խմբագրությունը հայցել է հոդվածի հերոսուհու ներողամտությունը և վերախմբագրել է հոդվածը՝ հեռացնելով հերոսուհու նկարը և ճանաչելի դարձնող բոլոր տեղեկությունները: