2019թ. Որոշումներ/եզրակացություններ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ․ հոկտեմբերի 31-ի եզրակացությունը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության՝ ընդդեմ Media.am կայքում 2019թ. սեպտեմբերի 11-ին հրապարակված «Ջորջ Սորոս. Ինչպես ստեղծվեց ամենահայտնի դավադրության տեսություններից մեկը» վերտառությամբ հոդվածի դիմումի վերաբերյալ։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ․ հոկտեմբերի 16-ի փորձագիտական կարծիքը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն՝ ընդդեմ լրագրող Սյուզի Բադոյանի՝ 168․am կայքում 2018թ. մայիսի 4-ից մինչև 2019թ․ մարտի 29-ը ժամանակահատվածում կատարած հրապարակումների բողոքի վերաբերյալ։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ. հոկտեմբերի 16-ի եզրակացությունը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն՝ ընդդեմ «Ազգ» թերթում և կայքում 2019թ. հունիսի 21-ին հրապարակված «Սորոսյան հիմնադրամը չի կարող կրթել հայ երեխային» հոդվածի բողոքի վերաբերյալ։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ. հուլիսի 22–ի փորձագիտական կարծիքը՝ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն ընդդեմ 168.am և ArmDaily.am կայքերում 2019թ․մայիսի 29-ի հրապարակումների։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ. հունիսի 11-ի եզրակացությունը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն՝ ընդդեմ «168 ժամ» թերթի՝ 168.am կայքում 2019թ. մայիսի 25-ին հրապարակված «Ինչի՞ց է վատացել արտգործնախարարի ինքնազգացողությունը» հոդվածի:

Դիտորդ մարմնի 2019թ. հունիսի 11-ի եզրակացությունը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն՝ ընդդեմ «Առավոտ» առցանց լրատվամիջոցում 2019թ. մարտի 28-ին հրապարակված «Նոր լծակներ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին. հանուն ինչի՞» հոդվածի բողոքի վերաբերյալ։

Դիտորդ մարմնի 2019թ. հունիսի 11-ի փորձագիտական կարծիքը՝ «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ տնօրեն Արա Թադեւոսյանն՝ ընդդեմ Shabat.am «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» տեսանյութի բողոքի վերաբերյալ։

Դիտորդ մարմնի 2019թ․ մարտի 19-ի փորձագիտական կարծիքը՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի «ՀՀԿ-ն մշտապես պետք է մեղավորի կարգավիճակով հանդես գա» հոդվածի՝ ՀՀ արդարադատության նախարարության բողոքի վերաբերյալ։ 2019թ․ հունիսի 10-ին Դիտորդ մարմինը Արդարադատության նախարարությունից ստացել է նամակ՝ «Հրապարակ»-ի դեմ բողոքի վերաբերյալ ԴՄ-ի կարծիքի առնչությամբ։ 2019թ․հունիսի 11-ին, նամակում բերված փաստարկների հիման վրա, ԴՄ-ը կայացրեց Որոշում՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի՝ ՀՀ արդարադատության նախարարության բողոքի վերաբերյալ Դիտորդ մարմնի 2019թ․ մարտի 19-ի փորձագիտական կարծիքին հավելում կատարելու մասին։

Դիտորդ մարմնի 2019թ․ մարտի 19-ի փորձագիտական կարծիքը՝ ընդդեմ ArmDay.am լրատվական կայքում հրապարակված «Իմ քայլը» դաշինքի «սերժահանրապետական» թեկնածուները» հոդվածի՝ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու (այժմ պատգամավոր) Արգիշտի Մեխակյանի նախընտրական շտաբի ղեկավար Վիտալի Մանգասարյանի բողոքի վերաբերյալ։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2019թ. փետրվարի 4-ի հայտարարությունը «Գործ No. մարտի 1» ֆիլմի վերաբերյալ: