Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը

Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը. հետազոտությունը կատարել է Երևանի մամուլի ակումբը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:

Հետազոտությունն իրականացվել է 2013 թվականի ընթացքում և ունեցել է հետևյալ բաղադրիչները՝

1. Սոցիոլոգիական հարցում, որը կատարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը («ՀՌԿԿ-Հայաստան»)

2. Հայաստանյան ԶԼՄ-ների թեմատիկ և ժանրային նախապատվությունների մշտադիտարկում, որն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը

3. Փորձագիտական հարցում Դելֆի մեթոդով՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ

4. Կլոր սեղաններ՝ հայաստանյան մեդիա ինդուստրիայի և փորձագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ: