Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսությանը. հետազոտությունը 2015թ. մարտին կատարել են Երևանի մամուլի ակումբը և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարությունը՝ «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության աջակցությամբ: Հետազոտությունն ունեցել է հետևյալ բաղադրիչները՝ խորացված հարցազրույցներ իրավասու գործիչների հետ (կառավարություն, ՔՀ ներկայացուցիչներ, հասարակագետներ, մտավորականներ, լրագրողներ), ֆոկուս խմբերի քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և քաղաքացիական հասարակության գործունեության և իշխանությունների հետ քաղաքականության համաձայնեցման շուրջ երկխոսության գործում նրա ներգրավվածության լուսաբանման մեդիա մոնիտորինգը: