Արևելյան գործընկերության վեց երկրների և Ռուսաստանի ԶԼՄ-ների մոնիտորինգն անցկացվել է 2016թ. հունիսի 6-ից հուլիսի 3-ը՝ «Պրոպագանդային դիմակայելու համատեղ ջանքերը և մասնագիտական գիտելիքները» համատեղ ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարության աջակցությամբ: Հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ Ինտերնյուս-Ուկրաինայի, «ՄԵՄՕ 98»-ի (Սլովակիա), Լրագրության անկախ կենտրոնի (Մոլդովա), Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի, Բելառուսի լրագրողների ասոցիացիայի և մի խումբ ադրբեջանցի փորձագետների հետ համատեղ: