Որակական հետազոտություն իրականացնելու հրավեր․ ծրագրի մեկնարկային ուսումնասիրություն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության անհատ հետազոտողի/վերլուծաբանի ծրագրի մեկնարկային ուսումնասիրություն / գնահատում իրականացնելու համար։ Նպատակն է քարտեզագրել մեդիա դաշտի իրավիճակը՝ ծրագրի խնդիրների, թիրախների և գործողությունների համատեքստում։ Արդյունքները ծրագրի թիմին կօգնեն գործողությունները համապատասխանեցնել նպատակին և նախնական պատկեր ունենալ՝ հետագայում ծրագրի ազդեցությունը գնահատելու համար։ Մանրամասները՝ հղումով։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 12-ն է։