Որակական հետազոտություն իրականացնելու հրավեր․ ծրագրի մեկնարկային ուսումնասիրություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է համագործակցության անհատ հետազոտողի/վերլուծաբանի ծրագրի մեկնարկային ուսումնասիրություն / գնահատում իրականացնելու համար։ Նպատակն է քարտեզագրել մեդիա դաշտի իրավիճակը՝ ծրագրի խնդիրների, թիրախների և գործողությունների համատեքստում։ Արդյունքները ծրագրի թիմին կօգնեն գործողությունները համապատասխանեցնել նպատակին և նախնական պատկեր ունենալ՝ հետագայում ծրագրի ազդեցությունը գնահատելու համար։ Մանրամասները՝ հղումով։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 12-ն է։

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՉԸ ՇՈՒՇԻԻ ՄԵԴԻԱ-ՖՈՐՈՒՄԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն,  հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա-ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող կառավարական բոլոր նախաձեռնություններին և պարբերաբար մեղադրանքներով է հանդես գալիս այդ երկրում լրագրողների իրավունքների զանգվածային ճնշման վերաբերյալ քննադատություն հնչեցնող իրավապաշտպան կազմակերպությունների...

«EU4IM․ Աջակցություն բովանդակության ստեղծմանը» ծրագրի հայտերի ներկայացման հրավեր

«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4 Independent Media) ծրագիրն ընդունում է հայտեր անկախ մեդիա բովանդակության ստեղծմանն աջակցելու նպատակով:  Ծրագրի ընդհանուր նպատակն է օժանդակել Հայաստանում բարձրորակ, վստահելի եւ բազմազան բովանդակության ստեղծմանը՝ կենտրոնանալով այն թեմաների վրա, որոնք հանրային կարևոր նշանակություն ունեն, սակայն չեն արժանանում բավարար լուսաբանման: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Ծրագրի խնդիրներն են՝ 

  • օժանդակել անկախ լրատվամիջոցներին, լրագրողներին եւ ստեղծագործական թիմերին` տրամադրելով...