«ԵՄ-ն անկախ լրատվամիջոցների համար» (EU4 Independent Media) ծրագիրն ընդունում է հայտեր անկախ մեդիա բովանդակության ստեղծմանն աջակցելու նպատակով:
Ծրագրի ընդհանուր նպատակն է օժանդակել Հայաստանում բարձրորակ, վստահելի եւ բազմազան բովանդակության ստեղծմանը՝ կենտրոնանալով այն թեմաների վրա, որոնք հանրային կարևոր նշանակություն ունեն, սակայն չեն արժանանում բավարար լուսաբանման: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։
Ծրագրի խնդիրներն են՝
- օժանդակել անկախ լրատվամիջոցներին, լրագրողներին եւ ստեղծագործական թիմերին` տրամադրելով բովանդակության ստեղծման աջակցություն,
- աջակցել լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը մուլտիմեդիա պատմությունների վերաբերյալ սեմինարների և մենթորության միջոցով,
- նպաստել հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներով բարձրորակ բովանդակության ստեղծմանն ու տարածմանը:
Դիմել կարող են՝
- անկախ լրատվամիջոցները,
- պաշտոնապես գրանցված բոլոր լրատվական կազմակերպությունները, որոնք ծառայություններ են մատուցում հայաստանյան լսարանին,
- լրագրողական հասարակական կազմակերպությունները,
- բովանդակության ստեղծմամբ զբաղվող անկախ ընկերությունները,
- 1-4 կետերում հիշատակվածներից որևէ մեկի անունից գործող լրագրողները/բովանդակություն ստեղծող թիմերը:
Հայտատուները կարող են ակնկալել մինչև 5000 եվրոյի աջակցություն:
Հայտի ձեւաթուղթը, ծրագրի բյուջերի ձեւանմուշը եւ ընտրության չափանիշները կարող եք *.zip արխիվ ֆորմատով ներբեռնել այստեղից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 2-ը:
Հայտերը խնդրում ենք ուղարկել Սեդա Շիգանյանին՝ [email protected] էլ-հասցեով, նամակի «թեմա» բաժնում նշելով՝ EU4IM:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Հերիքնազ Հարությունյանին՝ զանգահարելով +37493647776 հեռախոսահամարին։