2021

ԶԼՄ խնդիրներին նվիրված խորհդատվական հանդիպում. 2021թ. դեկտեմբերի 9, Երևան, քննարկում։ Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ ՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։ 20 մասնակից` Հայաստանի ԱԺ, կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, փորձագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեման՝ ԶԼՄ-ների ոլորտում պետական քաղաքական մշակման հետ կապված հարցեր։

Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում. 2021թ․ դեկտեմբերի 3-5, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ ՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։ 17 մասնակից`Հայաստանի փորձագիտական համայնքի, ԶԼՄ-ների, փորձագետներ Ռուսաստանից և Ադերբեջանից: Քննարկման հիմնական թեմաներ` հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը ճգնաժամային պայմաններում, սահմանագծման և սահմանազատման խնդիրներ և լուծման հնարավոր տարբերակներ, արևմտյան հասարակական-քաղաքական և մեդիա շրջանակների ընկալումները Հարավային Կովկասում վերջին զարգացումների վերաբերյալ, Ռուսաստանում առկա հասարակական-քաղաքական գործընթացները, դրանց հավանական ազդեցությունը Հարավային Կովկասում նրա վարքագծի և Հայաստանի հետ փոխհարաբերությունների վրա, հանքարդյունաբերության ռացիոնալ հեռանկարները Հայաստանում. հանքերն, ի վերջո, օրհնա՞նք են, թե՞ պատիժ, ԶԼՄ-ների դերը կոնֆլիկտների հաղթահարման և հանրային տրամադրությունների ներդաշնակեցման գործում․ հայացք Ադրբեջանից։

ԶԼՄ խնդիրներին նվիրված խորհդատվական հանդիպում. 2021թ. դեկտեմբերի 1, Երևան, քննարկում։ Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ ՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։ 23 մասնակից` Հայաստանի ԱԺ, կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, փորձագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեման՝ օրենսդրական կարգավորում և ԶԼՄ-ների ինքնակարգավորման զարգացման հարցեր։

Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում. 2021թ․նոյեմբերի 19-21, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ ՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։ 18 մասնակից`Հայաստանի փորձագիտական համայնքի, ԶԼՄ-ների, փորձագետ Վրաստանից: Քննարկման հիմնական թեմաներ`Իրանի տեղն ու դերը տարածաշրջանային գործընթացներում, քաղաքական զարգացումները Վրաստանում և դրանց ազդեցությունը տարածաշրջանում առկա իրավիճակի վրա,  Թուրքիայի ներքին քաղաքական գործընթացների կապը այդ երկրի արտաքին հարաբերությունների հետ, Հաագայի միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հայցերի բովանդակությունը և գործընթացի հեռանկարները, խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկությունները և արդյունավետությունը, որակյալ լրագրության ճանապարհ. միջազգային փորձի ներկայացում։

Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների լուսաբանումը հետպատերազմյան ժամանակաշրջանում. 2021թ․հոկտեմբերի 29-31, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ ՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։ 18 մասնակից`Հայաստանի փորձագիտական համայնքի, ԶԼՄ-ների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից: Քննարկման հիմնական թեմաներ` գլոբալ և տարածաշրջանային զարգացումները հայկական լրատվամիջոցներում, Հայաստան-Եվրամիություն համագործակցության ներկա վիճակը և ՀԸԳՀ նշանակությունը բարեփոխումների օրակարգում, անվտանգության սպառնալիքների հաղթահարման հնարավորությունները Հարավային Կովկասում, հանրային տրամադրությունները և ներքին քաղաքական իրավիճակը հետպատերազմյան Ադրբեջանում, Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների շփումները Արցախյան 44-օրյա պատերազմից առաջ և հետո, Հայաստանի քաղաքական դասավորումների դինամիկան համապետական և տեղական ընտրությունների համատեքստում։

ԶԼՄ-ները և ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները. 2021թ. հուլիսի 15, սեմինար Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ IMS (International Media Support) կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Հայաստանյան ԶԼՄ-ները և ընտրությունները» ծրագրի շրջանակներում: 30 մասնակից` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, փորձագիտական համայնքի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ընտրությունների լուսաբանումը համազգային հեռարձակողների կողմից. Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկումը, փաստերի ստուգման նախաձեռնությունների դերը ընտրողների կողմնորոշման գործում, նախընտրական քարոզչության մասնակիցների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը։

Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման նախաձեռնության ժողով. 2021թ. մայիսի 15-16, Դիլիջան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող ԵՄԱ և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում:  40 մասնակից` ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` առաջարկություններ ԶԼՄ-ների ինքնակարգավորման զարգացման ուղղությամբ, մեդիա ոլորտի ներկա իրավիճակի շուրջ քննարկում, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեությունը 2019-2021թթ․, Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում առաջարկվող լրացումներ և փոփոխություններ, ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հարցեր. (հնարավոր Հուշագրի ընդունում), ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգում առաջարկվող լրացումներ և փոփոխություններ, «Մեդիա դիտորդ» հաղորդաշարի թողարկումների դիտում և քննարկում, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմի ռոտացիոն փոփոխությունների առաջարկություններ, ինքնակարգավորման նախաձեռնությանը և Դիտորդ մարմնի գործունեությանը վերաբերող առաջարկների ամփոփում։