2022

Ուկրաինայի պատերազմի լուսաբանումը հայաստանյան լրատվամիջոցներում. 2022թ. հունիսի 24-26, սեմինար Վայոց Ձորում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 20 մասնակից` փորձագիտական համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման արդյունքները հայկական ԶԼՄ-ներում ուկրաինական պատերազմի լուսաբանման վերաբերյալ, մշտադիտարկման արդյունքները․ հայացք Ուկրաինայից, Ուկրաինայում առկա իրավիճակն ու հասարակական տրամադրությունները, Հայաստանը ուկրաինական լրատվամիջոցներում, խմբագրական քաղաքականությունը Ուկրաինայի պատերազմը լուսաբանելիս։

Հայկական մեդիայի զարգացման թեմայով խորհրդակցական հանդիպում. 2022թ. մարտի 24, Երևան, քննարկում։ Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ ՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ։ 20 մասնակից` Հայաստանի ԱԺ, կառավարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, փորձագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ՝ օրենսդրական կարգավորում և ԶԼՄ-ների ինքնակարգավորման զարգացման հարցեր, ԶԼՄ-ների ոլորտում պետական քաղաքական մշակման հետ կապված հարցեր։

«Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, Եվրամիության և ԵՄ անդամ երկրների ընկալումների մասին հանրային դիսկուրսի դինամիկան Հայաստանում» հետազոտության շնորհանդես 2022թ․փետրվարի 15, Երևան: Հետազոտությունը իրականացրել է Երևանի մամուլի ակումբը` Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետ համագործակցությամբ: 30 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: