2025

ՔաղաքացիականTrack 2») դիվանագիտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. պատմական ակնարկ եւ ապագայի հեռանկարներ. 2025թ. հոկտեմբերի 16, կլոր սեղան, Երևան: Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 45 մասնակից՝ միջազգային կառույցների, Հայաստանի փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեման` «ՔաղաքացիականTrack 2») դիվանագիտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. պատմական ակնարկ եւ ապագայի հեռանկարներ» հետազոտության շնորհանդես։

Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրների լուսաբանումը մամուլում․ 2025թ. օգոստոսի 22-24, սեմինար Աղվերանում, (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երեւանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 29 մասնակից՝ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ եւ լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առաքելությունը ՀՀ ԱԺ 2026թ. ընտրությունների համատեքստում, մեդիա ոլորտի քաղաքականության արդի հիմնախնդիրները, ՀՀ-ԵՄ տնտեսական օրակարգ. ընթացիկ ծրագրեր, հնարավորություններ եւ սահմանափակումներ, ֆինանսական դատարանական համակարգ, եկեղեցու հարկ եւ համերաշխության հավելավճար․ կիրառելի է, արդյո՞ք, Գերմանիայի օրինակը Հայաստանի Հանրապետության համար, հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները Հարավային Կովկասում, «Վաշինգտոնյան համաձայնություններ»․ պատմական բեկում դեպի խաղաղությո՞ւն, թե՞ մտադրությունների հերթական հռչակագիր։

Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման նախաձեռնության համաժողով. 2025թ. հունիսի 6-8, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 41 մասնակից. ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի տարեկան հաշվետվություն, Հայաստանում ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգի շուրջ քննարկումներ, մեդիայի Էթիկայի նշանի վերաբերյալ քնարկումներ և հուշագրի ստորագրում, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամների ընտրություններ։

Հայ-ադրբեջանական երկխոսություն արդյունքներն ու հեռանկարները․ 2025թ․, մայիսի 31-հունիսի 1, քննարկում Դովեղում, (Հայաստան): Կազմակերպիչ` Երեւանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 10 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի եւ Ադրբեջանի լրագրողների ու փորձագետների աշխատանքային հանդիպում. 2025թ․, մայիսի 21-23, հանդիպում Թբիլիսիում, (Վրաստան): Կազմակերպիչ` Երեւանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 16 մասնակից` Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հայ-ադրբեջանական փորձագիտական երկխոսության ընթացքն ու հեռանկարները․ 2025թ․, ապրիլի 17, քննարկում Երեւանում: Կազմակերպիչ` Երեւանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 9 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ: