2025

Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման նախաձեռնության համաժողով. 2025թ. հունիսի 6-8, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 41 մասնակից. ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի տարեկան հաշվետվություն, Հայաստանում ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգի շուրջ քննարկումներ, մեդիայի Էթիկայի նշանի վերաբերյալ քնարկումներ և հուշագրի ստորագրում, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամների ընտրություններ։