ՓԱՅՏՅԱՆ Գայանե

30 հունիսի, 1974 — 27 հոկտեմբերի, 2022

Ծնվել է Երևանում:

Կրթությունը/մասնագիտությունը

1991- 1996թթ.` Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, ժուռնալիստիկայի բաժին, լրագրող-բանասեր

Աշխատանքը

1999-2022թթ. `Հայկական Երկրորդ հեռուստաալիքի/«Պրոմթևս» հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող-մեկնաբան, հաղորդավար
2000-2008թթ.`ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետ
1998-1999թթ.՝ «Նորք» հեռուստաալիքի «Լուրեր» լրատվական ծրագրի տնօրեն, Արտ-13 հեռուստաալիքի խմբագիր
1995-1997թթ.՝ Հայաստանի պետական հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի մեկնաբան
1992-1994թթ.՝ «Ա1» հեռուստաընկերության «Թափանցիկ դռներ», «How do you do», «Մամուլի ակումբ» հաղորդումների թղթակից, հեղինակ և վարող
1991-1992թթ.՝ Հայաստանի պետական հեռուստատեսության երիտասարդական ծրագրերի բաժնի «Մայրաքաղաք» հաղորդման վարող

Անդամությունը լրագրողական միավորումներում և դրանց ղեկավար մարմիններում

2004թ. մինչև օրս`Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիա

Հրապարակումները

Հայկական Երկրորդ հեռուստաալիք/«Պրոմթևս» հեռուստաընկերություն, Հայաստանի պետական հեռուստատեսություն, «Ա1» հեռուստաընկերություն
1998-2000թթ.՝ «Հայաստանի և Արցախի պատմական հուշարձանները և տաճարները» տեսաշարը
1996թ.՝ «Հնդկաստան» ֆիլմը (Իրան)
1999թ.՝ «Իրանի իսլամական հանրապետություն» ֆիլմը (Իրան)
1999թ.՝ «Մեր հարևանները» ֆիլմը (Վրաստան)
2001-2002թթ.՝ «Իրաք», «Բաբելոնի գաղտնիքները» ֆիլմերը
2001թ.՝ «Ռուսաստան՝ դարավոր բարեկամություն» ֆիլմը (Ռուսաստան)
2002թ.՝ «Ստամբուլ» ֆիլմը (Թուրքիա)
2003թ.՝ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը (Իտալիա)
2005թ.` «Արևելք» ֆիլմը (Քուվեյթ, Բահրեյնի թագավորություն)
1995թ.՝ Երիտասարդ պրոֆեսիոնալների միջազգային փառատոնի մասնակից, Գալա- ցուցադրությանը ցուցադրվել է հեղինակային «Կյանքի դատապարտվածները» ֆիլմը Պոր դե Բուկ քաղաքում (Ֆրանսիա)

Նախասիրությունները

Ճանապարհորդություն, գրքեր, երաժշտություն

Լեզուների իմացությունը

Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է