Հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկում

Հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկումն (որը նախապես ծրագրված էր անցկացնել 2020թ. ապրիլի 5-ին) իրականացնում է Երևանի մամուլի ակումբը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:

2020թ. մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, և հետաձգվեցին թե հանրաքվեն, թե քարոզարշավը։ 2020թ. մարտի 16-ին ընդհատվել է նաև մշտադիտարկումը, և այն կվերականգնվի քարոզարշավի հետ միաժամանակ։

2020թ. փետրվարի 17 — մարտի 15. ԵՄԱ-ի` Հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը

2020թ. փետրվարի 17 — մարտի 4. ԵՄԱ-ի` Հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկման առաջին միջանկյալ հաշվետվությունը