2018

ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում. 2018թ. նոյեմբերի 2-4, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 26 մասնակից` դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ՀՀ-ԵՄ համագործակցության և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման վերաբերյալ հայաստանյան քաղաքական դաշտում առկա հայեցակետերը, Եվրոպական շրջանակների մոտեցումները ԵՄ-ՀՀ համագործակցությանը և ՀԸԳՀ-ի կիրարկմանը, Հայաստան-ԵՄ համագործակցության արտացոլումը հայաստանյան լրատվամիջոցներում, ԵՄ աջակցությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ՀՀ-ԵՄ համագործակցության և ՀԸԳՀ-ի կիրարկման վերաբերյալ դրույթները «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական ծրագրում, ՀՀ-ԵՄ համագործակցության և ՀԸԳՀ-ի կիրարկման վերաբերյալ դրույթները «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր. գործընթացի դանդաղում և խոստումներ. 2018թ. սեպտեմբերի 21-23, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 27 մասնակից` Հայաստանի պետական կառույցների , ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզ, ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնահերթությունների իրականացման մշտադիտարկում, համաշխարհային քաղաքական զարգացումները և դրանց ազդեցությունը Արևելյան գործընկերության վրա, ԵՄ-Հայաստան համագործակցության արտացոլումը հայաստանյան լրատվամիջոցներում, Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության ներկա փուլը, ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության հեռանկարները ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ընթացքում:

Դասընթաց հայաստանյան մարզային հեռուստաընկերությունների լրագրողների համար. 2018թ. սեպտեմբերի 1-3, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ`«Ժողովրդավարական հասարակություն-Արևելք» հիմնադրամ (Լեհաստան) Երևանի մամուլի ակումբի հետ համագործակցությամբ՝ «Հայաստանյան մարզային հեռուստաընկերությունների մասնագիտացում. Լեհաստանի փորձը» ծրագրի շրջանակներում՝ Լեհ-Ամերիկյան Ազատություն հիմնադրամի համաֆինանսավորմամբ: 16 մասնակից` Հայաստանի մարզային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և փորձագետներ Լեհաստանից:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. հնարավորություններ և մարտահրավերներ. 2018թ. մայիսի 11-13, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 21 մասնակից` ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի և ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ՀԸԳՀ իրականացման ճանապարհային քարտեզը, աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական համատեքստը. անդրադարձ ԶԼՄ-ներում և հանրային դիսկուրս, ԱլԳ նոր ճարտարապետությունը 2018-2020 թվականների համար և Հայաստանին վերաբերող առաջնահերթությունները, Հայաստանի քաղաքացիական հասարակության դերը և ներուժը ԵՄ- Հայաստան հարաբերություններում, զարգացման ինդեքսներ և Հայաստանի առաջընթացը տարածաշրջանի մյուս երկրների համեմատությամբ, ԱլԳ ակնկալվող արդյունքներ- 2020-ը և դրանց արտացոլումը ՀԸԳՀ-ում: