2024

Լրատվամիջոցները և հայ-ադրբեջանական հակամարտությունը. 2024թ. սեպտեմբերի 13-15, սեմինար Գյումրիում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 19 մասնակից՝ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` հայ-ադրբեջանական արդի հարաբերությունների աշխարհաքաղաքական համատեքստը, հայ-ադրբեջանական հակամարտության տարբեր ասպեկտների լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում․ հետազոտության արդյունքների ներկայացում, հայացք Բաքվից․ ի՞նչ նարատիվներ են առկա հայկական ԶԼՄ-ներում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, Երևանի եւ Բաքվի մամուլի ակումբների համագործակցության փորձը երկու երկրների միջեւ երկխոսության ձեւավորման գործում, արդյո՞ք փորձագիտական ​​հետազոտությունները ծառայում են որպես ռեսուրս բանակցային գործընթացի համար, ԶԼՄ-ները եւ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները:

Արդի միտումների արտացոլումը լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությունում․ 2024թ. հուլիսի 12, Երևան, քննարկում։ Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 14 մասնակից՝ պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` լրատվամիջոցներում արհեստական բանականության կիրառության էթիկական կողմը․ մարտահրավերներ եւ սկզբունքներ, Դիտորդ մարմնի գործունեության արդյունքների եւ առաջնահերթությունների ներկայացումը Եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների ալյանսի (Alliance of Independent Press Councils of Europe) տարեկան համաժողովում։

Հայ-ադրբեջանական երկխոսություն․ արդյունքներն ու հեռանկարները․ 2024թ․, հուլիսի 5-7, քննարկում Սեւանում, (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 12 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` EU4PEACE II ծրագրի շրջանանկներում հայ-ադրբեջանական երկխոսության արդյունքներն ու հեռանկարները, Բրյուսելում 2024թ․ հունիսին կայացած փորձագիտական հանդիպումների տպավորությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հակամարտության վերաբերյալ ԶԼՄ-ներում եւ փորձագիտական միջավայրում անցկացված մոնիտորինգի արդյունքները, գործընթացի դինամիկան, հայ-ադրբեջանական երկխոսությունը տարբեր ձեւաչափերում․ մարտահրավերներն ու հնարավորությունները, թվային անվտանգության եւ ապատեղեկատվության վտանգները հակամարտությունների լուսաբանման համատեքստում, հայ-ադրբեջանական երկխոսության հեռանկարները․ նոր թեմաներ, նոր զրուցակիցներ։

Աշխարհաքաղաքական զարգացումները եւ Հայաստանի լրատվական միջավայրը․ 2024թ. հունիսի 21-23, սեմինար Դիլիջանում, (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 38 մասնակից՝ պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստան-Երամիություն հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների համատեքստում, հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս օրակարգը, հասարակական-քաղաքական գործընթացները Արեւելյան գործընկերության երկրներում, լրատվությունն արտակարգ իրավիճակներում. հայկական լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականությունն աղետի գոտում, ԶԼՄ-ների ոլորտի առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, թվային անվտանգության ամրապնդման հեռանկարները։

Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման նախաձեռնության ժողով. 2024թ. մայիսի 17-19, Աղվերան (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 44 մասնակից. ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի տարեկան հաշվետվություն, Էթիկայի նշան եւ Էթիկայի ցուցակ, ԴՄ անդամի վարքականոնի նախագծի քննարկում, Հայաստանի ԶԼՄ-ների եւ լրագրողների էթիկայի կանոնագրի փոփոխություններ, ինքնակարգավորման նախաձեռնության ազդեցությունը մեդիաոլորտի զարգացման վրա, մեդիա ինքնակարգավորման ինստիտուցիոնալ զարգացում։

Լրատվամիջոցներ․ լսարանի վստահության ճանապարհին․ 2024թ. մայիսի 3, Երևան, հանդիպում-քննարկում։ Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 38 մասնակից՝ պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` Մեդիա ինքնակարգավորման ինստիտուցիոնալ զարգացման հեռանկարները Հայաստանում, լրատվամիջոցների էթիկայի նշանը եւ «Սպիտակ ցուցակ» նախաձեռնությունը։

Հայաստանյան լրատվամիջոցների արդիական խնդիրները. 2024թ. ապրիլի 26-28, սեմինար Ծաղկաձորում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: 26 մասնակից.   Հայաստանի ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական թեմաներ` Հայաստանյան լրատվամիջոցներում գենդերային խնդիրների արտացոլումը եւ դրա հանրային ընկալումը, լրագրողական էթիկայի սկզբունքների պահպանումը․ ԵՄԱ մշտադիտարկման արդյունքները, Հայաստանում արցախցիների  ինտեգրման քաղաքական նախադրյալները, Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի արդյունավետությունը․ լրագրողի հայացք, Հայաստան-ԵՄ հարաբերությունների արդի օրակարգը, ՀՀ-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման հեռանկարները:

Հայաստանի մեդիա միջավայրի առանձնահատկությունները․ 2024թ․, փետրվարի 23 -25, սեմինար Դիլիջանում, (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 31 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և Արցախից տեղահանված լրագրողներ: Քննարկման հիմնական՝ դժվար հարեւանություն. հայերի եւ ադրբեջանցիների խնդիրները եւ համագոյությունը ազգային հակամարտության նախօրյակին; անվտանգային միջավայրը Հայաստանի շուրջ. մարտահրավեր ու արձագանք; Հայաստանի լրատվական միջավայրի առանձնահատկությունները եւ հնարավորությունները; Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատանքը; Google News նախաձեռնության գործիքները լրագրողների համար։

Հայաստանի մեդիա միջավայրի առանձնահատկությունները․ 2024թ․, հունվարի 26 -28, սեմինար Վանաձորում, (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 24 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և Արցախից տեղահանված լրագրողներ: Քննարկման հիմնական թեմաներ` հայ-ադրբեջանական հարաբերությունները 2023-ի սեպտեմբերից հետո․ ի՞նչ սպասել 2024-ին; միջազգային ու ներազգային կարծրատիպեր․ ինչպես են դրանք ազդում մեզ վրա, ու ինչպես կառավարել դրանք; Հայաստանի լրատվական միջավայրի առանձնահատկությունները, հնարավորությունները; Լոռին ու Վանաձորը․ պատմությունը, խնդիրները, հնարավորությունները; Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատանքը։