2023

Հայաստանյան ԶԼՄ-ների զարգացման քաղաքականության արդիական հարցեր․ 2023թ. նոյեմբերի 28, Երևան, հանդիպում-քննարկում։ Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 25 մասնակից՝ պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` «ԶԼՄ-ների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ և ԶԼՄ-ների շահերի պաշպանության գործողությունների ծրագրի ձեւավորման մեկնարկ։

Հայ-ադրբեջանական հակամարտության հաղթահարման թեմայով խորհրդատվություններ փորձագետների հետ․ 2023թ․, հոկտեմբերի 17,19 և նոյեմբերի 24, Երեւան։ Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Եվրոպական միության աջակցությամբ International Alert կազմակերպության հետ համատեղ իրականացնող «Արհեստավարժ լրատվամիջոցների, գործող եւ սկսնակ լրագրողների ջանքերի համախմբում հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ 12 մասնակից` Հայաստանի ԶԼՄ-ների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանյան լրատվամիջոցների արդիական խնդիրները․ 2023թ. հոկտեմբերի 20-22, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք նեթվորք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 45 մասնակից՝ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` աշխարհաքաղաքական արդի զարգացումները եւ Հայաստանը; Արցախ-Հայաստան․ բռնի տեղահանման նախապատմությունը եւ ներկա իրավիճակը; Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը Հայաստանի քաղաքական համակարգի եւ ՏԻՄ-ի՝ որպես ինստիտուտի զարգացման համար; Հայաստանյան լրատվամիջոցների կողմից ընտրարշավի լուսաբանման որակը եւ էթիկան; մեդիայի եւ քաղհասարակության դերը հայաստանյան նոր բնակիչների ինտեգրման գործում; հայաստանյան լրատվամիջոցների արդիական խնդիրները։

Քաղաքացիական հասարակության ներդրումը տեղեկատվական քաղաքականության և մեդիա օրենսդրության բարեփոխումներում․ 2023թ. սեպտեմբերի 28, Երևան, կլոր սեղան-քննարկում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 19 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեման` Հայաստանում ինքնակարգավորման ինստիտուցիոնալ զարգացման հայեցակարգը. գործընթացի ներկայացում եւ մեկնաբանություններ; բարեփոխումների օրակարգի այլ բաղադրիչներում առկա զարգացումները; մեդիա համայնքի արձագանքը բռնի տեղահանումների ճգնաժամին։

ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ապրող տեղահանված արցախցիների ինտեգրման գործում. 2023թ. սեպտեմբերի 22-24, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 20 մասնակից՝ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` «ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ապրող տեղահանված արցախցիների ինտեգրման գործում» ծրագրի շրջանակում իրականացված լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների ներկայացում; տեղահանված արցախցիների իրավաքաղաքական խնդիրները; տեղահանված արցախցիների խնդիրների լուսաբանման «Հետք»-ի փորձը եւ հետեւությունները նոր պայմաններում; մեդիա մանիպուլյացիաները ճգնաժամային իրավիճակներում; Հայաստանի եւ Արցախի առջեւ կանգնած մարտահրավերները աշխարհաքաղաքական վերջին զարգացումների համատեքստում։

ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ապրող տեղահանված արցախցիների ինտեգրման գործում. 2023թ. սեպտեմբերի 19 Երևան: Հանրային հանդիպման կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: 15 մասնակից՝ փորձագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` «ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ապրող տեղահանված արցախցիների ինտեգրման գործում» ծրագրի շրջանակում իրականացված լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների ներկայացում; Արցախից տեղահանվածների շրջանում անցկացված հարցումների արդյունքների ներկայացում; տեղահանված արցախցիների իրավաքաղաքական խնդիրները։

ԶԼՄ-ների եվ քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ապրող տեղահանված արցախցիների ինտեգրման գործում. 2023թ. հուլիսի 19, Արմավիրում (26 մասնակից) և հուլիսի 25, Մարտունիում (23 մասնակից), Հայաստան: Հանրային հանդիպումների կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ: Մասնակցում էին փորձագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` «ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում ապրող տեղահանված արցախցիների ինտեգրման գործում» ծրագրի շրջանակում իրականացված լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքների ներկայացում; Արցախից տեղահանվածների շրջանում անցկացված հարցումների արդյունքների ներկայացում; Արմավիրի զարգացման կենտրոնի և Մարտունու կանանց համայնքային խորհրդի ՝ Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերի ներկայացում։

Լրատվամիջոցների կարգավորման և ինքնակարգավորման մեխանիզմների ներդաշնակեցում. հայեցակարգի իրականացման հետագա քայլերը․ 2023թ. հունիսի 29, Երևան, փորձագիտական կլոր սեղան: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 19 մասնակից` պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի, փորձագիտական համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեման` լրատվամիջոցների կարգավորման եւ ինքնակարգավորման մոտեցումների ներկայացում ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում տեղի ունեցած քննարկումների լույսի ներքո։

Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման նախաձեռնության ժողով. 2023թ. հունիսի 23-25, Վայոց Ձոր (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։ 45 մասնակից. ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ, պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ` առաջարկություններ ԶԼՄ-ների ինքնակարգավորման զարգացման ուղղությամբ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի գործունեությունը 2021-2023թթ․, «Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման համակարգի ինստիտուցիոնալ կայացումը» հայեցակարգի նախագիծ, Հայաստանի ԶԼՄ-ների եւ լրագրողների էթիկայի կանոնագրի եւ Դիտորդ մարմնի աշխատակարգի փոփոխություններ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմի ռոտացիոն փոփոխությունների առաջարկություններ և ընտրություն; «Լրատվամիջոցների կարգավորումը ժողովրդավարական շրջանակներում» ծրագրի միջանկյալ արդյունքների ներկայացում։