Հանրային հանդիպումներ․ 2026թ. հունիսի 29-ին (Վայոց Ձոր), հուլիսի 1-ին (Գեղարքունիք), հուլիսի 6-ին (Արմավիր), հուլիսի 8-ին (Տավուշ), հուլիսի 10-ին (Շիրակ), հուլիսի 13-ին (Սյունիք), Հայաստան։ Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ։ «Նոր ժողովրդավարության հիմնադրամի» (NDF,Դանիա) ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանից անդին․ փաստահեն լրագրություն մարզերի համար» ծրագրի շրջանակներում։ Հանդիպումների մասնակիցները (Վայոց Ձոր՝ 27, Գեղարքունիք՝ 25, Արմավիր՝ 13, Տավուշ՝ 18, Շիրակ՝ 19, Սյունիք՝ 19) ՔՀԿ, ՏԻՄ և ԶԼՄ ներկայացուցիչներ էին։ Քննարկման հիմնական թեմաներ` ապատեղեկատվությունը հետընտրական Հայաստանում, հանրային կառույցների համագործակցության և համախմբման անհրաժեշտ գործոնները, ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման արդյունքները․ խորհուրդներ գործընկերներին, ապատեղեկատվությունը հետընտրական Հայաստանում, փաստահեն լրագրություն. սկզբունքներ և գործիքներ, մեդիագրագիտության հիմունքներ։
Զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման նախաձեռնության համաժողով. 2026թ. հունիսի 26-28, Վայոց Ձոր (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն․ մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակներում: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։ 36 մասնակից. ԶԼՄ-ների ինքնակարգավորման՝ ԵՄԱ նախաձեռնությանը միացած լրագրողական և մասնագիտական միավորումների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամներ: Քննարկման հիմնական թեմաներ` ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի տարեկան հաշվետվություն, Հայաստանի ԶԼՄ-ների և լրագրողների էթիկայի կանոնագրի և Դիտորդ մարմնի աշխատակարգի փոփոխություններ, Խմբագիրների խորհրդի ստեղծման գաղափարի քննարկում, Եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների ալյանսի 2027թ․ տարեկան համաժողովը Երևանում հյուրընկալելուն առնչվող հարցեր, ՀՀ ԱԺ վերջին ընտրությունների լուսաբանման էթիկական խնդիրները, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամների ընտրություններ։
ԶԼՄ-ների խնդիրները ՀՀ խորհրդարանական ընտրությունների և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում․ 2026թ. մայիսի 2-3, սեմինար Երևանում: Կազմակերպիչ՝ Երևանի մամուլի ակումբ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։ 19 մասնակից՝ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ։ Քննարկման հիմնական թեմաներ` «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում 2026 թվականի ապրիլի 10-12-ը Գաբալայում կայացած հանդիպումների արդյունքները, Հայաստանի եվրոպականացման հեռանկարները «Հայաստան-Եվրամիություն» և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովների համատեքստում, նախընտրական քաղաքական համատեքստը և ԶԼՄ-ների խնդիրները, առցանց ատելության խոսքի մոդերացիա. moderAItor ԱԲ գործիք և խմբագրական քաղաքականություն։







