ԶԼՄ-ների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանցն ստեղծվել է որպես տարածաշրջանային համագործակցության և փորձի փոխանակման հարթակ:
Ցանցի հիմնական նպատակներն են.
— Աջակցություն սեփական երկրներում որակյալ, պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներին և էթիկական լրագրությանը,
— ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների նշանակության և արդյունավետության բարձրացում,
— Ցանցի անդամների միջև կապերի և փոխադարձ համագործակցության պահպանում՝ ԶԼՄ-ների հետ կապված հարցերի և լրագրողների մասնագիտական էթիկայի ոլորտում տեղեկատվության, գիտելիքների և փորձի փոխանակման համար,
— Ցանցի անդամների, մեդիա մասնագետների և ընդհանուր առմամբ հասարակության իրազեկվածության բարձրացում ինքնակարգավորման և պրոֆեսիոնալիզմի սկզբունքների մասին,
— Օգնություն՝ տարածաշրջանի երկրների միջև բողոքների քննման հարցում,
— Փոխգործակցություն՝ Ցանցի գործունեության շրջանակներում իրագործվող համատեղ ծրագրերին անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավելու համար:
2011թ. հոկտեմբերի 7-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինների ներկայացուցիչներն ընդունեցին Ցանցի կանոնադրական փաստաթուղթը՝ Փոխըմբռնման հուշագիրը (Memorandum of Understanding, Меморандум о взаимопонимании):
Հետագայում դադարեցվեց Տաջիկստանի մասնակցությունը Ցանցի աշխատանքներին, և այսօրվա դրությամբ Ցանցը միավորում է Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինները:
Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողով
2016թ. հունիսի 16-17-ին, Վրաստանում Ցանցի հերթական ամենամյա հանդիպման ժամանակ, ձևավորվեց Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողովը, որի հիմնական առաքելությունն է՝ ԶԼՄ-ներում ազգամիջյան, պատերազմի և ատելության քարոզչության կապակցությամբ բողոքների քննումը և դրանց վերաբերյալ կարծիքների ընդունումը:
2016թ. հունիսի 17-ին ստորագրվել է երկու փաստաթուղթ.
Քարզոչության դեմ պայքարի խորհրդատվական հանձնաժողովի կանոնակարգ (Regulation on Consultative Commission, Положение о Консультативной Комиссии)
ԶԼՄ-ների ինքնակարգավորման կազմակերպությունների ցանցի առաջարկությունները լրատվամիջոցներում քարոզչության տարածման վերաբերյալ (Recommendations of MSON, Рекомендации СOMC):
Խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին ինքնակարգավորման ազգային յոթ մարմինների ներկայացուցիչները.
Ադրբեջանի մամուլի խորհուրդ
Բելառուսի լրագրողների ասոցիացիայի Էթիկայի հանձնաժողով
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (Հայաստան)
Մոլդովայի հանրապետության Մամուլի խորհուրդ
Ռուսաստանի Մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիա
Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիա
Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հանձնաժողով:
ՔԱՐԶՈՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
1. Հանձնաժողովի կարծիքը Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիայի՝ Haqqin.az-ի 2017թ. մայիսի 4-ի «Թբիլիսիի հակաադրբեջանական ընդհատակը. գաղտնի հանդիպման վայրեր, փողեր, հրահանգներ» հրապարակման դեմ (հեղինակ՝ Էյնուլա Ֆատուլաև) բողոքի վերաբերյալ: Բողոքը քննվել է 2017թ. սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ: (Мнение по жалобе Хартии журналистской этики Грузии на публикацию Haqqin.az)
2. Հանձնաժողովի կարծիքը՝ «Ղրիմ ինֆո» լրատվական գործակալության 2017թ. հունիսի 21-ի «Անազատ իրողություններ. ինչ արժե հայրենիք վաճառելը» հրապարակման դեմ բողոքի վերաբերյալ: Բողոքն ստացվել է Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հանձնաժողովի միջոցով և քննվել է 2017թ. սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ: (Мнение по жалобе, поступившей посредством Комиссии по журналистской этике Украины, на публикацию информационного агентства “Крыминформ”)
3. Հանձնաժողովի կարծիքը Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի՝ վրացական «Գրական Վրաստան» շաբաթաթերթի 2017թ. հուլիսի 14-ի «Էխ, սիրուն, սիրուն» հրապարակման դեմ (հեղինակ՝ Թամազ Ծիվծիվաձե): Բողոքը քննվել է 2017թ. սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ: (Мнение по жалобе Наблюдательного совета по Этике Армении на публикацию грузинского еженедельника “Литературная Грузия” )
4. Հանձնաժողովի կարծիքը Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի՝ «Կավկազ պլյուս» առցանց թերթի հրապարակումների շարքի դեմ: Բողոքը քննվել է 2017թ. սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ: (Мнение по жалобе Наблюдательного совета по Этике Армении на серию публикаций он-лайн издания “Кавказ Плюс”)