Հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկման առաջին միջանկյալ հաշվետվության ներկայացում. 2020թ. մարտի 13, ճեպազրույց Երևանում: Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ: Քննարկման հիմնական թեմաներ՝ հայաստանյան հեռարձակվող ԶԼՄ-ներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ արդյունքները (2020թ․ փետրվարի 17 — մարտի 4): 2020թ. մարտի 16-ին կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, և հետաձգվեցին թե հանրաքվեն (որը նախապես ծրագրված էր անցկացնել 2020թ. ապրիլի 5-ին), թե քարոզարշավը։ 2020թ. մարտի 16-ին ընդհատվել է նաև մշտադիտարկումը, և այն կվերականգնվի քարոզարշավի հետ միաժամանակ։ Մարտի 26-ին ԵՄԱ-ն առցանց տարածեց ևս մեկ միջանկյալ հաշվետվություն, որում ներկայացվեցին մշտադիտարկման արդյունքները քարոզարշավի մեկնարկից ընդհուպ մինչև դրա դադարեցումը (2020թ․ փետրվարի 17 — մարտի 15)։
Տեղական ինքնակառավարման մարմինների դերը տեղական ժողովրդավարության զարգացման գործում. 2020թ. հունվարի 24-26, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 35 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Քննարկման հիմնական թեմաներ՝ ՀաՄաՏեղ համընկերությունը՝ որպես ոլորտի բարեփոխումների խթանման հարթակ, մեդիա լանդշաֆտը եւ ԶԼՄ-ների հետ աշխատելու առանձահատկությունները, համայնքի զարգացման առաջնահերթություններն ու խնդիրները. մամուլի ասուլիսի դերախաղ, ՀՀ տարածքային կառավարման ոլորտի բարեփոխումների ներկայիս ընթացքը, Ինֆոտունը՝ որպես համայնքային կյանքն ակտիվացնող գործոն:
ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ներկա ընթացքը. 2020թ. հունվարի 17-19, սեմինար Աղվերանում (Հայաստան): Կազմակերպիչ` Երևանի մամուլի ակումբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) իրականացվող ԵՄԱ և Համայնքների ֆինանսիստների միավորման համատեղ «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» նախագծի շրջանակներում: 25 մասնակից` Հայաստանի պետական կառույցների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Քննարկման հիմնական թեմաներ՝ ՀաՄաՏեղ ծրագրի առաջնահերթությունները հանրային կառավարման բարեփոխումների ներկա փուլում, հանրային լսումներին համայնքի բնակիչների մասնակցության խնդիրները. մամուլի ասուլիսի դերախաղ, ՀՀ տարածքային կառավարման ոլորտի բարեփոխումների ներկայիս ընթացքը, Ինֆոտունը որպես համայնքային կյանքն ակտիվացնող գործոն, հակակոռուպցիոն քաղաքականությունը ՏԻՄ-երում, տեղական ինքնակառավարման ոլորտի լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում. մշտադիտարկման ամփոփ տեսություն: